Հայաստանի կողմից եվրաբոնդերի թողարկումը կապված չի լինի գազի գների սուբսիդավորման հետ. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան հայտարարել է, որ Հայաստանի կողմից ծրագրվող եվրաբոնդերի թողարկումը կապված չի լինի գազի գների սուբսիդավորման հետ։

«Դա (եվրաբոնդերի ծրագրեր) հաստատում է այն, որ Հայաստանը մտադիր է դիվերսիֆիկացնել վարկատուների ցուցակը»,– նախօրեին ասաց նա լրագրողներին։

ՀՀ կառավարությունը 2013 թվականի մայիսի 16-ին հաստատել է կապիտալի միջազգային շուկայում արժութային պարտատոմսերի հայեցակարգը, ինչը թույլ կտա Հայաստանին էժան ֆինանսական միջոցներ ներգրավել արտոնյալ վարկավորման կրճատման պայմաններում։

«Կառավարությունը, անկասկած, պետք է միջամտի, սակայն միայն սոցիալապես անապահով ընտանիքների աջակցելու ձևաչափով»,– ասաց նա։

ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչը միաժամանակ հայտնեց, որ այսօր առայժմ դեռ այդքան էլ պարզ չէ, թե ինչպես կիրականացվի գազի սակագնի սուբսիդավորումը։
.
«Հայաստանի կառավարության հետ ԱՄՀ–ի ունեցած պայմանավորվածության համաձայն, հարկաբյուջետային շրջանակները չպետք է փոխվեն, և միջնաժամկետ ժամանակահատվածի այդ փոխըմբռնումն անփոփոխ է»,– ասաց նա` պարզաբանելով, որ դա չպետք է լրացուցիչ պարտքային բեռ ստեղծի։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմում է 4.205 մլրդ դոլար, դրանցից արտաքին պարտքը կազմում է 3.597 մլրդ դոլար։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն մայիսի 14–ին դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։

Միաժամանակ, չի բացառվում, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է կազմել 1000 խորանարդ մետրի դիմաց 311.58 դոլար` «ՀայՌուսգազարդի» կողմից հայտարարած 439.65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կկազմի 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գինը կկազմի 276.98 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (աճը` 13,9%)։ Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-10–ը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img