Անելիք բանկը «Հարսանեկան» և «Տոնական» վարկատեսակի վարկառուներին նոր առավելություններ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկ» ՓԲԸ–ի «Հարսանեկան» և «Տոնական» վարկատեսակի վարկառուները կօգտվեն նոր առավելություններից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հարսանեկան» և «Տոնական» վարկատեսակների բոլոր վարկառուները կկարողանան իրականացնել իրենց տոնական միջոցառումները բացառիկ պայմաններով ՋԱՎԱԽՔ ռեստորանային համալիրում, ինչպես նաև «Լեդի ֆուրշեթ» ընկերության միջոցով պատվիրելով հարսանեկան ողջ փաթեթը կամ ֆուրշեթը` ստանալ նվեր քարտ 60,000 դրամ գումարի չափով:

«Տոնական» քարտային վարկի նոր տեսակը, որը Անելիք բանկը ներմուծել է 2013թ.–ի ապրիլի 10–ին, նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքները, այդ թվում նաև տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով: Ընթացիկ տարվա մարտի 29–ին բանկի կողմից ներմուծված «Հարսանեկան» վարկը հնարավորություն է ընձեռում ապահովել զույգերի ծախսերը, ովքեր պատրաստվում են հարսանիքի, և այն մարդկանց, ովքեր տոնական միջոցառում են նախատեսում։
«Կարծում եմ «Հարսանեկան» և «Տոնական»  վարկատեսակի վարկառուներին տվյալ առավելությունները կօգնեն առավել մատչելի կազմակերպել իրենց հարսանեկան և այլ տոնական միջոցառումները»,–ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ նշված վարկատեսակի վարկառուներին որպես նվեր տրամադրվում է նաև 2 միջազգային MasterCard Gold կամ VISA GOLD քարտեր, որոնցով անկանխիկ գնումներ կատարելիս կարող են ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 լավագույն խանութներում, առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև` զեղչեր ամբողջ աշխարհում:

Արևյանն ավելացրել է նաև, որ Բանկի պլաստիկ քարտերի համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված են մի շարք հարսանյաց սրահներ, որտեղ բանկի վարկառուները Բանկի ցանկացած պլաստիկ քարտով կարող են ստանալ զեղչեր և առավելություններ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img