Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $86,6 մլն

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $86,6 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,40 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ   6,47 մլն եվրո և ավելի քան 615,5 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 541,93 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,88 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 89 մլն դոլար, շուրջ 9,5 մլն եվրո և շուրջ 140,6 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 416,60 դրամ, 1 եվրոյի դիմաց 545,56 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,07 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի մայիսի 27-ից մինչև հունիսի 2–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,4  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,1 մլն դոլար: ($1–ը 414,14 դրամ է):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img