Շանհայի ֆոնդային բորսայի ինդեքսը հասել է 10 տարվա ընթացքում ունեցած առավելագույն ցուցանիշի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․     Շանհայի ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսը՝ Շանհայի Composite-ը, առավոտյան առևտրային նիստի ավարտին աճել է 1,18%-ով՝ հասնելով 3740,50 կետի, ինչը վերջին 10 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է, ըստ առևտրային տվյալների։

Շենչժենի ֆոնդային բորսայի Shenzhen Component  ինդեքսը ցատկել է 2.25%-ով՝ հասնելով 11,896.38 կետի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շանհայի և Շենչժենի բորսաներում 300 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը ներառող CSI 300 ինդեքսը առավոտյան սեսիայում աճել է 1,5%-ով՝ հասնելով 4,265,39 կետի: Չինական 4,500 ընկերությունների բաժնետոմսերը օրվա առաջին կեսին թանկացել են:

Չինաստանի ֆոնդային բորսաներում գնանշումների աճը նկատվում է աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի բարելավման ֆոնին։ Օգոստոսի 15-ին Ալյասկայի ռազմաբազայում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img