Հայաստանում նախատեսվում է թոշակառուների համար ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտ թոշակառուների համար, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ–ում 2026թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«Սա վերաբերելու է մեր թոշակառու հայրենակիցներին, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք: Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ստեղծվելու է հնարավորություն, որպեսզի գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան հետադարձ հիփոթեքով, այսինքն՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը, բանկում հետադարձ հիփոթեքի առարկա դարձնելով, ստանալ որոշակի վճարներ և դրանցով ապահովել իրենց սոցիալական լավ կարգավիճակը», – նշեց Թովմասյանը։

Խոսքը, ըստ Թովմասյանի, այն թոշակառուների մասին է, որոնք չունեն կամ կարող են ունենալ նաև ժառանգ, բայց որոնք ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք: Նրանք կարող են դիմել բանկին՝ ասելով, որ ուզում են հետադարձ հիփոթեք իրականացնել: Արդյունքում կգնահատվի նրանց գույքի արժեքը, և կորոշվի այն տարիների թիվն ու այն գումարի չափը, որը յուրաքանչյուր ամիս բանկը պետք է թոշակառուին հետ վճարի:

Հակադարձ հիփոթեքը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս անշարժ գույքի սեփականատերերին, որոնք սովորաբար թոշակառուներ են, ստանալ կանոնավոր դրամական վճարումներ՝ իրեն պատկանող գույքի գրավադրմամբ՝ պահպանելով սեփականության իրավունքը: Սեփականատիրոջ մահվան դեպքում տունն անցնում է բանկին կամ ժառանգներին, եթե նրանք կարողանան մարել պարտքը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img