Հայէկոնոմբանկը 2012թ.–ի համար շահաբաժին չի վճարի բաժնետերերին

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ն 2012թ.–ի գործունեության համար դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին, տեղեկացրեց Բանկի խորհրդի անդամ Սամվել Ղարիբյանը։

«Հայէկոնոմբանկի խորհուրդը որոշում է կայացրել 2012թ.–ի արդյունքներով 345 մլն 485 հազար դրամի չափով ստացված շահույթն ուղղել բանկի զարգացմանը»,–ուրբաթ ասաց նա` ելույթ ունենալով բաժնետերերի ամենամյա ժողովում։

Ղարիբյանը նշեց, որ այդ գումարը կծառայի բանկի նորմատիվ դաշտի բարելավմանը և կնպաստի Բազել III միջազգային ստանդարտին անցնելիս կապիտալի համալրման խնդրի լուծմանը։

Բազել III ստանդարտին հայկական բանկերի անցման գործընթացը կմեկնարկի 2014թ.–ին։

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն իր հերթին ասաց, որ գոյության ամբողջ պատմության ընթացքում բանկը տարեկան դիվիդենտներ է վճարել իր բաժնետերերին։

«Նույնիսկ 2008թ.–ին, երբ ամբողջ աշխարհը ֆինանսական ճգնաժամի մեջ էր և դժվարություններ էին առաջացել, մենք վճարել ենք դիվիդենտները։ Այս տարի որոշում է կայացվել, որ ամբողջ շահույթն ուղղվելու է բանկի զարգացմանը»,– նշեց Սուքիասյանը։

Միաժամանակ խորհրդի ղեկավարը հավաստիացրեց, որ հաջորդ տարվանից բանկը կվերսկսի շահաբաժնի վճարման ավանդույթը։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։Մնացած մոտ 20 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ֆիզիկական անձանց (ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img