Արարատբանկի զուտ շահույթը 2012թ.–ին 3,3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի զուտ շահույթը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 3,332,3 մլն դրամ, ինչը 50,5 տոկոսով գերազանցում է 2011թ.–ի ցուցանիշը, տեղեկացրեց «Արարատբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Մենք մոտ 140 տոկոսով կատարել ենք մեր ռազմավարական ծրագիրը և բոլոր ցուցանիշներով աճ գրանցել։ Հայաստանի բանկային շուկայում բանկի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են նախորդ տարվա ընթացքում»,– ուրբաթ բանկի բաժնետերերի ամենամյա ժողովին ասաց Օսիպյանը։

Բանկիրը նշեց, որ այդ գումարից ավելի քան 297 մլն դրամ է ուղղվել  բանկի բաժնետերերին դիվիդենդներ վճարելու նպատակով։

Ըստ Օսիպյանի, բանկի ակտիվներն ավելացել են 29,8 տոկոսով` 2011թ.–ի համեմատ և կազմել 113,7 մլրդ դրամ, միաժամանակ վարկային ներդրումների ծավալն աճել է 39,8 տոկոսով` հասնելով 53,662 մլրդ դրամի։

Միաժամանակ Արարատբանկի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում, 2011թ.–ի համեմատ,  ավելացել են 29,1 տոկոսով և կազմել 97,255 մլրդ դրամ։

Միաժամանակ ինչպես նշեց Օսիպյանը, ներգրավված ավանդների ծավալը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 63,279 մլրդ դրամ, ինչը 25,4 տոկոսով շատ է 2011թ.–ի ցուցանիշից։

Օսիպյանն ասաց, որ բանկի ընդհանուր կապիտալը 2012թ.–ին աճել է 34,4 տոկոսով` հասնելով 16,4 մլրդ դրամի։ «Կապիտալի աճը հիմնականում ապահովվել է շահույթի հաշվին»,– պարզաբանեց նա։

Ըստ բանկիրի, 2012թ.–ին Արարատբանկի կողմից թողարկած պլաստիկ քարտերի քանակը կազմել է 103 015, ինչը 20,1 տոկոսով շատ է 2011թ.–ի ցուցանիշից։

«Բանկի հաճախորդների թիվը հասել է 167 103–ի` 2011թ.–ի համեմատ ավելանալով 18,6 տոկոսով»,– պարզաբանեց նա։

Նա ավելացրեց նաև, որ այսօրվա դրությամբ բանկն ունի 42 մասնաճյուղ մայրաքաղաքում և հանրապետության մարզերում, դրանցից 4–ը բացվել են 2012թ.–ին։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին ընդգրկվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում։ ($1 –ը` 411,64 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img