Fri, 14 March
10.1 C
Yerevan
USD: 392.74 RUB: 4.55 EUR: 426.91 GEL: 141.53 GBP: 508.83
spot_img

Daily Archives: Jun 14, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 14–ին 413,43 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 14-ի արդյունքներով, հունիսի 13–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1,79 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,43 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 14–ին 414,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 14-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 414,50 դրամ է կազմել:

Արարատբանկը 2012թ.–ին ավելի քան 297 մլն դրամ է ուղղել շահաբաժնի վճարման համար

Արարատբանկը 2012թ.–ի գործունեության արդյունքներով ավելի քան 297 մլն դրամ է ուղղել իր բաժնետերերին դիվիդենտներ վճարելու համար։

ՎՏԲ-Հայաստան բանկը, Visa International-ն ու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիները ընդլայնում են քարտապանների հնարավորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը, Visa International-ն ու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիները ընդլայնում են քարտապանների հնարավորությունները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

EBRD–ն Արարատբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) առևտրի զարգացման աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme – TFP) շրջանակներում Արարատբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել։

Արարատբանկի զուտ շահույթը 2012թ.–ին 3,3 մլրդ դրամ է կազմել

Արարատբանկի զուտ շահույթը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 3,332,3 մլն դրամ, ինչը 50,5 տոկոսով գերազանցում է 2011թ.–ի ցուցանիշը, տեղեկացրեց «Արարատբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

Հայէկոնոմբանկի շահույթը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 345,5 մլն դրամ

«Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ի շահույթը 2012թ.–ի գործունեության արդյունքներով կազմել է 345,5 մլն դրամ` 2011թ.–ի 497,3 մլն դրամի դիմաց, տեղեկացրեց բանկի վարչության նախագահ Արմեն Նալջյանը։

Հայէկոնոմբանկը 2012թ.–ի համար շահաբաժին չի վճարի բաժնետերերին

«Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ն 2012թ.–ի գործունեության համար դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին, տեղեկացրեց Բանկի խորհրդի անդամ Սամվել Ղարիբյանը։

Eurostat. «Եվրագոտում տարեկան գնաճը մայիսին 1,4% է կազմել»

Ըստ Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների, եվրագոտում տարեկան գնաճը մայիսին աճել է 0,2 տոկոսով և կազմել 1,4 տոկոս, Բրյուսելից հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը։

Հայկական ներդրումային ընկերությունների արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կազմել է 27.7 մլրդ դրամ` կրճատվելով 3.7%–ով

Ներդրումային ընկերությունների կողմից արժեթղթերի շուկայում արժեթղթերի առքուվաճառքի գործարքների ծավալն ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել է 3.7 տոկոսով` կազմելով 27.7 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ապրիլի ամսական տեղեկատուում։

«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը դաժան ծեծի է ենթարկվել սեփական աշխատասենյակում. թերթ

«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը դաժան ծեծի է ենթարկվել իր աշխատասենյակում, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները ապրիլին կազմել են 25,8 մլրդ դրամ

Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, աճել են 0,01%–ով` կազմելով 25,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։