Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 17-ին 1 մլրդ դրամի ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 17-ին տեղի են ունեցել 26  և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2616C137 և AMGT13169139 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա կարճաժամկետ AMGT2616C137 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 401 մլն 104 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 395 մլն  924 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 5 մլն 180 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 006 359 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6692 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով AMGT13169139 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 703 մլն դրամ, որից մրցակցային` 703 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 227 217 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7112 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9108 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 դիլեր:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img