ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է  «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը հնարավորություն է տալիս մասնավոր անձանց արագ առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ազգային արժույթով կամ արտարժույթով աշխարհի 81 պետություններում:

Բացի այդ, Հայաստանից AVERS համակարգով փոխանցումներ կարելի է կատարել դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Առաջիկա ժամանակահատվածում համակարգին կմիանան նաև Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումը փոխանցման երկրում` համակարգի սպասարկման ցանկացած կետում:

«Դրամական փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է միայն ներկայացնել անձնագիրը և փոխանցվող գումարը: Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու փոխանցման կոդը: Արտերկիր փոխանցման միջնորդավճարը կազմում է 1,3%, այն վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով: Լրացուցիչ միջնորդավճար դրամական փոխանցման ստացողից չի գանձվում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի` АVERS համակարգի սակագնային քաղաքականությունը, դրամական փոխանցումների համակարգի անընդմեջ ընդլայնումը, ինչպես նաև գումարի փոխանցման և նշանակված վայրում ստացման վրա ծախսվող նվազագույն ժամանակահատվածը համապատասխանում են հաճահորդների հետ տարվող ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականությանը։

2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img