ԱԽՏ բորսաներում ցուցիչները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին աշխատաշուկայի վիճակագրության և առաջանցիկ ցուցանիշների ինդեքսի հրապարակումից հետո ամերիկյան ֆոնդային հարթակներում ինդեքսների նվազումից հետո ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ առուվաճառքները բացել են նվազումով, վկայում են առուվաճառքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 2,30 տոկոսով՝ կազմելով 12712,19 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 2,01 տոկոսով՝ կազմելով 1813,27 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչը նույնպես նվազել է 2,12%–ով և 4758,39 կետ կազմել։

Նախօրեին աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից հետո ամերիկյան ֆոնդային բորսաները առուվաճառքները ավարտել են նվազումով։ ԱՄՆ աշխատանքի նախարարությունը տեղեկացրել է, որ մեկ շաբաթում գործազրկության նպաստների առաջնային հայտերն ավելացել են 18 հազարով` կազմելով 354 հազար։ Տվյալները զգալիորեն բացասական էին կանխատեսվածից. Վերլուծաբանները ենթադրում էին, որ այդ հայտերի թիվը կհասնի 240 հազարի։ Ֆոնդային բորսաները նվազել են նաև Conference Board ընկերություն տնտեսության առաջանցիկ ցուցանիշների ինդեքսի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո։ Մայիսին ինդիկատորը ավելացել էր 0.1 տոկոսով` սպասված 0.2 տոկոսի փոխարեն;

Բորսաների բացասական դինամիկան կապված է նաև ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարության հետ, թե քանակական մեղացման ծրագրի շրջանակում ակտիվների հետգնման ծավալները կարող են այս տարի նվազել, եթե տնտեսությունում իրավիճակը կայուն կերպով բարելավվի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img