NASDAQ OMX Արմենիա բորսայի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում իրականացված գործարքների ծավալը մեկ տարում ավելացել է և կազմել 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա  ֆոնդային բորսայում իրականացված գործարքների համախառն ծավալը, ընթացիկ տարվա ապրիլի վերջի տվյալների համաձայն, կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով յոթ անգամ, ուրբաթ տեղեկացրեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«2013թ.–ը բավական հաջող է ընթանում կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Մինչև 2013թ.–ի մայիսը մենք արդեն ավելի քան 1 մլրդ դրամի չափով գործարք ենք իրականացրել կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, ինչն արդեն կրկնակի գերազանցում է 2012թ.–ի ցուցանիշը»,– ասաց նա։

Ըստ հայկական բորսայի տնօրենի, արժեթղթերի շուկայում մասնավոր հատվածի ակտիվացման արդյունքը կլինի առաջիկայում մի շարք նոր թողարկումների հայտարարությունը։

«Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2014թ.–ի հունվարի 1–ից Հայաստանում ներմուծվում է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մենք նաև այդ ոլորտի ակտիվության աճ ենք ակնկալում` նոր առևտրային համակարգերի և վերջնական հաշվարկման որոշակի մեխանիզմների ներմուծման կապակցությամբ»,– ընդգծեց նա։

2011 թվականի հունվարի մեկից Հայաստանում ներդրվել է կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգ, իսկ 2014 թվականի հունվարի մեկից այն պարտադիր կդառնա 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնվածների համար։ Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը։

NASDAQ OMX Արմենիայի նախնական գնահատականների համաձայն, Հայաստան ֆինանսական շուկայում կենսաթոշակային կուտակային համակարգի միջոցով տարեկան մոտ 100–150 մլն դոլար կմուտքագրվի։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–իn ($1- 409,60 դրամ է) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img