Thu, 26 February
12.1 C
Yerevan
USD: 376.92 RUB: 4.92 EUR: 444.01 GEL: 140.90 GBP: 509.29

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջազգային արտահանման ու ներկրման ֆակտորինգի շուկան գնահատվում է տարեկան 800 մլն դոլար. ՎՏԲ Խումբ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Խմբի փորձագետները գնահատում են Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային արտահանման ու ներկրման ֆակտորինգի շուկան տարեկան 800 մլն դոլար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ հինգշաբթի Երևանում անցկացրեց սեմինար` նվիրված ֆակտորինգային ֆինանսավորմանը: Միջոցառմանը հրավիրված էին գործարար շրջանակների և ավելի քան 50 առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՀՀ Կենտրոնական բանկի և նախարարությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:

Սեմինարի շրջանակներում ՎՏԲ Ֆակտորինգի մասնագետները անդրադարձան դասական ու միջազգային ֆակտորինգային ֆինանսավորման հնարավորություններին և տարբեր կողմերին:

«ՎՏԲ Հայաստան Բանկը» ներդրել է ֆակտորինգ ծառայությունը կորպորատիվ հաճախորդների համար 2010թ. վերջին: Շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին Բանկը իրականացրեց առաջին միջազգային գործարքը: Դասական ֆակտորինգը թույլ է տալիս հաճախորդներին զիջել դեբիտորական պարտքերը` փոխարենը ստանալով ֆինանսավորում: Հաճախորդը ստանում է հնարավորություն` բանկ ներկայացնելու դեռևս չվճարված հաշիվ-ապրանքագիրը, ստանալու չվճարված գումարի մինչ 90%, իսկ մնացած 10% ստանալու գնորդից գումարը ստանալու պահին:

United Nations Commodity Trade Statistics Database տվյալներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012-ին գերազանցել է 1.3 մլն դոլարը: Առևտրային բալանսի հավասարակշռությունը (сальдо) վերջին տասը տարիների ընթացքում շարունակում է մնալ Ռուսաստանի համար դրական. ՌԴ-ից ներմուծումը կազմում է 1 մլրդ դոլար:

ՎՏԲ Ֆակտորինգի գլխավոր տնօրենի միջազգային հարցերով խորհրդատու Արտյոմ Շարիբժանովը ներկայացրեց հատուկ ծրագիր Ռուսաստան մատակարարվող ապրանքի ֆակտորինգային ֆինանսավորման վերաբերյալ, որն իր հերթին ենթադրում է նաև ալկոհոլային արտանդրանքի մասով ֆակտորինգի ընթացակարգերի կիրառման հնարավորություն: Ծրագիրը ենթադրում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է ֆինանսավորում իր հաճախորդ ընկերություններին, իսկ ՎՏԲ Ֆակտորինգը իր վրա է վերցնելու ռուսաստանյան դեբիտորների գործարքային ռիսկերը:

Շարիբժանովը նշեց նաև, որ 2013թ. գարնանը ՎՏԲ Ֆակտորինգը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ հետ համատեղ իրականացրել է առաջին ֆակտորինգային գործարքը ՀՀ և ՌԴ միջև, որի ֆինանսավորումը ներկա պահին գերազանցել է 200 մլն ռուբլին.

«Նախագծի իրականացման սխեման եզակի է Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. մի կողմից գործարքը իրականացվել է երկֆակտորային միջազգային ֆակտորինգի մոդելով, իսկ մյուս կողմից երկու ֆակտորները հանդիսանում են միևնույն բանկային ՎՏԲ խմբի անդամ»,- ավելացրեց նա։

Շարիբժանովի խոսքերով` տվյալ սխեմայի կիրառումն ապահովում է հնարավորություններ սահմանաչափային քաղաքականության սկզբունքների կոորդինացման, որոշումների ընդունման արագության, ծառայությունների մատուցման օպերատիվության, ճկունության ցուցաբերման համար:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշեց, որ շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ-Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին բանկը կարողացավ իրականացնել առաջին միջազգային գործարքը:

Գուսևը միաժամանակ հայտնեց, որ տեսնում է միջազգային ֆակտորինգը մեր երկրների միջև առկա ապրանքաշրջանառության մեջ օգտագործելու մեծ ներուժ:

«Մեր տեսակետից, Հայաստանի` արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման և միևնույն ժամանակ, առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ»,- նշեց նա։

Գուսևը նաև ընդգծեց, որ բանկը ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող է իր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների և ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները:

«Ապագայում մենք կընդլայնենք աշխարհագրությունը և կհաստատենք համագործակցություն նաև Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, ԵՄ երկրների, ՉԺՀ և այլ երկրների հետ»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img