Daily Archives: Jul 9, 2013

NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 9–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 9–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 9-ին 411,76 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 9-ի արդյունքներով, հուլիսի 4–ի ցուցանիշի համեմատ անփոփոխ է մնացել և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,76 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ոսկու գինն աճել է 0,3%–ով և մեկ գրամի դիմաց 15152,77 դրամ կազմել

Հայաստանում ոսկու գինն աճել է 0,3%–ով և հուլիսի 9-ին մեկ գրամի դիմաց կազմել է 15152,77 դրամ։

ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը, երեքշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանում առաջին Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայկական շուկայի համար նոր, աննախադեպ պրոդուկտ է գործարկել` Finstore.am բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $3.9 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 1-4 ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3.9 մլն դոլար` հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում գրանցած 19,84 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $73.8 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $73.8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,64 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: