«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» սկսել է Հայաստանում առաջին Բիզնես ինֆորմացիայի էլեկտրոնային խանութի սպասարկումը, երեքշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Finstore.am–ը Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազա է, որը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։

«Բազան թույլ է տալիս ուսումնասիրել բիզնես միջավայրը, ավելի լավ ճանաչել հաճախորդներին և հետևել մրցակիցների բիզնեսի վիճակին։ Finstore.am–ը երկարաժամկետ նախագիծ է, որը մշտապես կկատարելագործվի և կընդլայնվի։ Այսօրվա դրությամբ մեզ մոտ արդեն հավաքվել և դասակարգվել է ավելի քան 150 ընկերությունների մեծածավալ տեղեկատվություն, իսկ առաջիկայում դրանց քանակը կհասցնենք մինչև 400–ի»,– ասաց «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։

Finstore.am–ը յուրօրինակ հարթակ է, որտեղ ներկայացված են ընկերությունների պրոֆիլները` իրենց պատմությամբ, ոլորտով և գործունեության բնույթով, ապրանքների և ծառայությունների, անձնակազմի քանակի, ինչպես նաև սեփականատերերի մասին տեղեկատվությամբ։ Այստեղ ներկայացված են  ամենատարբեր տվյալներ, մասնավորապես` ֆինանսական հաշվետվություններ, որոնք ներառում են կազմակերպությունների աճի, հասույթի, կապիտալացման  մակարդակի, լիկվիդայնության, շահութաբերության դինամիկան արտացոլող վերլուծական և ֆինանսական գործակիցներ։

«Առէկսիմբանկը դարձավ Visa ընկերության կողմից հավաստագրված առաջին հայկական բանկը, որն էքվայրինգ է կատարում Համացանցում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Առցանց վճարումը հնարավոր է դարձել «Verified by Visa» և «MasterCard SecureCode» տեխնոլոգիաների միջոցով, որոնք իրականացվում են տեխնոլոգիական երեք տիրույթներով (թողարկման դոմեյն,  ձեռքբերման դոմեյն, փոխգործակցության դոմեյն):  Այն իրենից ներկայացնում է առցանց գործարքների նորագույն արձանագրություն` մշակված  Visa և հաստատված MasterCard տեսակի վճարային քարտերի համար, որոնք  նախատեսված են  կրեդիտ կամ դեբետ քարտերի միջոցով  ապահով առցանց վճարումներ կատարելու համար:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն:

«ARKA» (www.arka.am) տեղեկատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և մասնագիտացած է ֆինանսատնտեսական ոլորտում: Այսօր ARKA մեդիահոլդինգի մեջ են մտնում հեռահաղորդակցության և բարձրագույն տեխնոլոգիաների telecom.am կայքը, ինչպես նաև` armbanks.am ֆինանսաբանկային պորտալը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img