Finstore.am–ը նոր խոսք է Հայաստանի մեդիաարդյունաբերության շուկայում

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: «ԱՌԿԱ» գործակալությունն իր պրոֆեսիոնալ հիմքերն է համարում հուսալիությունը, հավաստիությունը և օպերատիվությունը։ 2012թ.–ին գործակալությունը ձեռնամուխ եղավ նոր նախագծի` Finstore.am–ի մշակմանը։ Դրա զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին Review բիզնես հանդեսը զրուցել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովի հետ։

Մեդիաշուկայում գոյության տարիների ընթացքում «ԱՌԿԱ»–ն վերածվեց ունիվերսալ հոլդինգի։ Այսօրվա դրությամբ ի՞նչ հիմնական տեղեկատվական պրոդուկտներ կան ձեր զինանոցում։

– «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը ներկայանում է որպես տնտեսական գործակալություն, որն արդեն 17 տարի աշխատում է ֆինանսատնտեսական տեղեկատվության շուկայում, որտեղ լուրջ մրցակցություն կա։ Այդ պատճառով մենք միշտ ուշադիր հետևում ենք շուկային և փորձում ենք սպառողներին անհրաժեշտ մեդիաարտադրանք առաջարկել։ «ԱՌԿԱ»–ն իր զարգացումը տեսավ մեդիահոլդինգի ձևավորման մեջ, ինչին նպաստեց մի շարք բացառիկ նախագծերի մշակումը և ներմուծումը։ Դրանց թվում են` ARKA Telecom հեռուստահաղորդակցական պորտալը, Armbanks.am ֆինանսատնտեսական պորտալը, MediaGid.am լրատվական ագրեգատորը, AdNet.am հայկական ինտերնետային ռեսուրսների համար նախատեսված միասնական գովազդային ցանցը։ Այս տարի «ԱՌԿԱ»–ն ձեռնամուխ եղավ նոր նախագծի` Finstore.am գործնական տեղեկատվության ինտերնետ խանութի մշակմանը։

Մանրամասն պատմեք նախագծի մասին։

— Finstore.am–ը Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազա է, որը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։ Finstore.am–ը յուրօրինակ հարթակ է, որտեղ ներկայացված են ընկերությունների պրոֆիլները` իրենց պատմությամբ, ոլորտով և գործունեության բնույթով, ապրանքների և ծառայությունների, անձնակազմի քանակի, ինչպես նաև սեփականատերերի մասին տեղեկատվությամբ։ Այստեղ ներկայացված կլինեն ամենատարբեր տվյալներ, մասնավորապես` ֆինանսական հաշվետվություններ, որոնք ներառում են կազմակերպությունների աճի, հասույթի, կապիտալացման  մակարդակի, լիկվիդայնության, շահութաբերության դինամիկան արտացոլող վերլուծական և ֆինանսական գործակիցներ, ինչպես նաև ապրանքների վերլուծություն` գնային բնութագրերի տեսանկյունից։ Բազան թույլ է տալիս ուսումնասիրել բիզնես միջավայրը, ավելի լավ ճանաչել հաճախորդներին և հետևել մրցակիցների բիզնեսի վիճակին։ Finstore.am–ը երկարաժամկետ նախագիծ է, որը մշտապես կատարելագործվելու և ընդլայնվելու է։ Այսպես, հետագայում մենք նախատեսում ենք դրանում ներառել «Հայաստանի արտասահմանյան կապիտալը» բաժինը, որտեղ կներկայացվի ոչ ռեզիդենտների մասնակցությամբ իրական և ֆինանսական հատվածների ընկերությունների մասին մանրամասն տեղեկատվություն։

Ցանկանում եմ նշել, որ նախագծի հաջողությունը մեծապես  կախված կլինի նաև հենց ընկերություններից, որոնք պետք է ցանկանան մանրամասն տեղեկատվություն տրամադրել։ Մենք կարծում ենք, որ նրանց համար նույնպես շահավետ կլինի, եթե նման հարթակ լինի, քանի որ դա նրանց գործունեության թափանցիկության և ներդրումներ ներգրավելու ցանկության իրական ապացույցը կդառնա։

Մենք հուսով ենք, որ տվյալ նախագիծը հայկական ընկերությունների կողմից տեղեկատվության բացահայտման ազդակ կդառնա։ Որպես տվյալների բազայի հիմք մենք վերցրեցինք այն ձեռնարկությունները, որոնք պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Սակայն կարծում ենք, որ հետագայում այդ ցուցակին կմիանան նաև այլ կառույցներ։

Ի՞նչը ձեզ դրդեց նման նախագիծ նախաձեռնել։

– Այսօր Հայաստանում շատ դժվար է տեղեկատվություն հավաքել ձեռնարկությունների մասին, վերլուծություն անցկացնել։ Նման տեսակի վիճակագրական տեղեկատվություն գրեթե չկա։ Մենք համոզված ենք նախագծի դրական արդյունքի հարցում, որը կանդրադառնա ամբողջ շուկայի վրա։ Տեղեկատվությունը պետք է բացել, որպեսզի մրցակցությունը լինի առողջ և արդյունավետ։ Տեղեկատվությունը բացելը նաև դրական ազդակ կլինի  ինստիտուցիոնալ ներդրողների համար։

Իսկ ի՞նչ աղբյուրներ կօգտագործվեն Finstore.am–ի համար, և ո՞վ կանցկացնի  շուկաների հետազոտություն։

– Ձեռնարկությունների ընտրության հիմնական աղբյուրը Հայաստանի խոշորագույն հարկատուների վիճակագրությունն է և տպագիր պարբերականների տեղեկատվությունը, որոնք ընկերությունների պաշտոնական հաշվետվություններ են հրապարակում, բացի այդ օգտագործվում են վեբ կայքերը, տեղեկագրերը և ԶԼՄ–ներում հայտնվող այլ տեղեկությունները։ Շուկաների հետազոտությունները կիրականացվեն մեր մասնագետների կողմից, ինչպես կներկայացվեն սեփական  հետազոտություններն իրականացնող ընկերությունների կողմից։ Վերլուծության բոլոր արդյունքները կներկայացվեն Finstore.am միասնական հարթակում։

Ո՞վ է ինտերնետ խանութի պոտենցիալ թիրախային լսարանը։

– Մենք կարծում ենք, որ Finstore.am–ի օգտատեր կդառնան առաջին հերթին պոտենցիալ ներդրողները, ովքեր ցանկանում են գնահատել երկրի գործարար մթնոլորտը և ծանոթանալ կոնկրետ ձեռնարկությունների հետ, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել։ Երկրորդ հերթին` բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները, որոնք պետք է ընկերությունների վարկունակությունը և ռիսկերը բացահայտեն։ Այդ հարթակի օգտատեր կարող են դառնալ նաև միջազգային վարկանշային կազմակերպությունները և այլ շահագրգիռ կառույցները։ Մեր նախագիծը կարող է հետաքրքրել նաև ուսանողներին, դիսերտանտներին, փորձագետներին և այլոց։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img