COMEX բորսայում երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ ոսկու գինը գերազանցել է 1290 դոլար/ունցիա գնային մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ Նյու Յորքի COMEX ապրանքի շուկայում ոսկին այսօր գերազանցել է 1209 դոլար/ունցիա գնային մակարդակը։ Ոսկու գնանշումները հասել են 1297,2 դոլար/ունցիայի` օրվա սկզբից բարձրանալով գրեթե 4 տոկոսով, հաղորդում է РБК–ն։

Այսօր ոսկու ակտիվ օգոստոսյան ֆյուչերսը սակարկում է 1262,1-1297,2 դոլար/ունցիա միջակայքում։ Ոսկով վերջին գործարքի գինն այս պահին կազմում է 1283.9 դոլար/ունցիա, ինչը 36.5 դոլարով ավելի է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2013 թվականի հուլիսի 10–ի արդյունքներով կազմել է 1247.4 դոլար/ունցիա։

COMEX–ում ոսկին այսօր թանկանում է ամերիկյան դոլարի փոխարժեքային գնի կտրուկ նվազման պատճառով։ Դոլարի ցուցիչը համաշխարհային առաջատար արժույթների համար (ICE dollar index spot) նվազել է օրվա սկզբից գրեթե 2 տոկոսով և նվազել է 82.5 կետից ցածր` ապահովելով ոսկու և ԱՄՆ արժույթով գնանշվող ապրանքային այլ ակտիվների բարձր պահանջարկը։ Ամերիկյան դոլարի պահանջարկը թուլացել է, երբ ԱՄՆ ԴՊՀ ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ ամերիկյան տնտեսության աճի օժանդակության նպատակով բանկային ցածր դրույքները կպահպանվեն։

Նախորդ երեք առևտրային օրերի ընթացքում (հուլիսի 10, 9 և 8) ոսկու պաշտոնական գինը COMEX–ում աճել է 2.8 տոկոսով։ Ոսկու գնման համար գրավիչ պայմաններ են ձևավորվել հուլիսի 5–ի առուվաճառքներից հետո։ Այդ օրը ոսկու պաշտոնական գինը մեկ նստաշրջանի ընթացքում նվազել էր գրեթե 40 դոլար/ունցիայով (-3,1%) և առաջին անգամ այս ամսվա ընթացքում ամրագրվել 1215 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։

Չնայած այս շաբաթվա սկզբից ոսկու ֆյուչերսների նկատմամբ կայուն հետաքրքրությանը COMEX–ում` ինստիտուցիոնալ ներդրողները շարունակում էին ավելի վաղ ոսկու ձուլակտորների մեջ ներդրած միջոցները դուրս բերելու օպերացիաները։ Այսպես, SPDR բորսայական ինդեքսային ֆոնդի ներդրումային ինստիտուտների շարքում աշխարհի` ոսկի պահող  խոշորագույն Gold Trust–ի ակտիվները 2013 թվականի հուլիսի 10–ին նվազել են ևս 680 կգ–ով և պաշտոնապես կազմել են 939.07 տոննա` թարմացնելով նվազագույն ցուցանիշը 2009 թվականի փետրվարից ի վեր։ Եթե 2012 թվականի դեկտեմբերի 7–ին SPDR Gold Trust ֆոնդի`ոսկու չափվող ձուլակտորներով ներկայացված ակտիվները հասան իրենց պատմական առավելագույն արժեքին` 1 353.35 տոննա, ապա ներկայում կրճատվել են 414.28 տոննայով (-30,6%)։

Հավանաբար առաջիկա օրերին ոսկու գնային դինամիկան COMEX–ում կսահմանափակվի 1250 դոլար/ունցիա մակարդակով և 1300 դոլար/ունցիա դիմադրության մակարդակով, կարծում են փորձագետները։

Հուլիսին ոսկու պաշտոնական գինը COMEX–ում նվազել է գրեթե 170 դոլարով (-12,2%)։ 2013 թվականի հունիսի 28–ի առուվաճառքում ոսկու գնանշումները հասել են նվազագույնի 2010 թվականի օգոստոսից ի վեր` մինչև 1179.4 դոլար/ունցիա։ Հուլիսի սկզբից ոսկու պաշտոնական գինն աճել է 23.7 դոլարով` հետ բերելով հունիսյան իր անկումը 1.9 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img