S&P-ն հաստատել է կայուն կանխատեսումով Եգիպտոսի «ССС+/С» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Եգիպտոսի երկար և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները «ССС+/С» մակարդակում, վարկանիշների կանխատեսումը կայուն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով գործակալության հաղորդագրությանը։

Վարկանիշներն արտացոլում են Եգիպտոսի քաղաքական, արտաքին, բյուջետային և այլ տնտեսական ռիսկերը, որոնք դեռևս բարձր են։  Սակայն գործակալության վերլուծաբանները հուսով են, որ երկրի արտաքին ֆինանսական աջկացությունը բավարար և ժամանակին կլինի, որպեսզի խուսափենք դեֆոլտից։ «Մենք Եգիպտոսին որպես աշխարհաքաղաքականորեն կարևոր երկիր ենք դիտարկում ամբողջ տարածաշրջանի կայունության համար` հատկապես հաշվի առնելով Սուեցկի ալիքի վերահսկողությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի  ներկայությամբ նոր եգիպտական կառավարությունը երեքշաբթի սահմանադրության հավատարմության երդում է տվել։ Արարողությունը տեղի է ունեցել եգիպտացի նախագահների նստավայրում` Կահիրեի «Ալ Իտիխադիա» պալատում։

Չնայած կաբինետի ղեկավարի կոչերին` իսլամիստները կառավարություն չեն մտել։ Ազատության և արդարության կուսակցությունը («Մուսուլման եղբայրներ») և Ստեղծագործության և զարգացման կուսակցությունը («Ալ Գամաա ալ Իսլամիա) հրաժարվել են մասնակցությունից` բողոքելով նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկման դեմ։ Իսկ «ճանապարհային քարտեզը» ընդունած բանակի « Ան Նուր» եգիպտական սալաֆիտների կուսակցությունը հրաժարվել է նախարարական պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելուց։

Ըստ S&P վերլուծաբանների` հուլիսի 10–ին հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և ՄԱԷ–ն պարտաստ են Եգիպտոսին 12 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն ցուցաբերել, նվազեցրել են այն հավանականությունը, որ երկիրը վճարային հաշվեկշռի ճգնաժամին կբախվի։

Վարկանիշի կայուն կանխատեսումը հավասարակշռվել է Եգիպտոսի քաղաքական լանդշաֆտի փոփոխություններով և արժութային պաշարների զգալի ճնշումներով, ինչպես նաև արտահայտում է վերլուծաբանների այն հույսերը, որ արտաքին ֆինանսական օգնությունը կտրամադրվի 2013թ.–ի մնացած ժամանակահատվածում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img