Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ նախագահի մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` հուլիսի 19-ին, ժամը 17:30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի շենքում տեղի կունենա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի մամուլի ասուլիսը` նվիրված հուլիսի 18-ին նրա առաջին պաշտոնական այցին Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում։

Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև`

–  ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը,
–  ՎԶԵԲ` Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով տնօրեն Բրունո Բալվաներան,
–  ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

Չակրաբարտիի այցը Հայաստան համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկի 20-րդ տարեդարձի հետ։ Երկօրյա այցի ընթացքում Չակրաբարտին հանդիպելու է Հայաստանի պետական պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար և ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարիչ Վահրամ Ավանեսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, ինչպես նաև տեղական գործընկեր բանկերի և բիզնեսի ներկայացուցիչների հետ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img