IFC–ին «Ֆինքա» ՈՒՎԿ–ին 4 մլն դոլարի վարկ կտրամադրի միկրոբիսնեսներիր և ՄՓՁ սուբյեկտների ֆինանսավորմանը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Financial Corporation – IFC) «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը կտրամադրի վարկ 4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին և ձեռներեցներին ֆինանսավորելու նպատակով, հայտնում է IFC–ի մամուլի ծառայությունը։

«Փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը կնպաստի երկրի տնտեսական աճին: IFC-ի կողմից ազգային արժույթով ֆինանսավորման տրամադրումը կօգնի նաև ՖԻՆՔԱ կազմակերպությանը նվազեցնել արտարժույթի հետ կապված ռիսկերը»,– ասվում է հաղորդման մեջ։
«ՖԻՆՔԱ» կազմակերպության գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանի խոսքերով` «Ֆինանսական ծառայությունների տրամադրման միջոցով «ՖԻՆՔԱ» կազմակերպությունը հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի անապահով համայնքների համար` բարելավելու իրենց կյանքի պայմանները:

«Ֆինքա» ՈՒՎԿ–ն «Ֆինքա Մայքրոֆայնենս Հոլդինգ» ընկերության դուստր ընկերությունն է, որը պատկանում է «Ֆինքա Ինտերնեշնլ Ինկ.» միկրոֆինասավորող համաշխարհային խոշորագույն ընկերությանը։

IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքը նշել է, որ  միկրոֆինանսավորումը հնարավորություն է տրամադրում նվազագույն եկամուտ ունեցող գործարարների համար, որոնք չունեն ֆինանսավորման այլ տարբերակներ։

«ՖԻՆՔԱ» կազմակերպության հետ համագործակցության միջոցով մենք ընդլայնում ենք ձեռներեցներին մատուցվող ֆինանսական ծառայությունները՝ օգնելով ձեռնարկությունների զարգացմանը և Հայաստանի մարզերի համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը»,– ասել է նա:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: IFC–ն օգնում է զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, և մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում:

Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 244 մլն. դոլար 40 ծրագրի իրականացման համար արդյունաբերության հիմնական ոլորտներում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության: IFC-ին խորհրդատվական ծառայություններ է իրականացնում ծրագրերի միջոցով` ուղղված սննդամթերքի անվտանգությանը, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img