Լոնդոնում ոսկու գինն այսօր հասել է ամսվա ընթացքում առավելագույն արժեքի` ամրանալով 1300 դոլ/ունցիա մակարդակից բարձր դիրքում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot–ն այսօր հասել է առավելագույն արժեքի ամսվա ընթացքում` հաստատվելով 1300 դոլար/ունցիայի արժեքից բարձր դիրքում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 2.2 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1313.75 դոլար/ունցիա։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2013 թվականի հունիսի 19–ից, հաղորդում է rbc.r–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր թանկացել է 27.75 դոլարով` շտկվելով ժամկետային  շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը  Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1295,4-1322,7 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1313.8 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերին (դոլար/ունցիա):

– 19 հուլիսի – 1286,00 (AM Fix), 1295,75 (PM Fix);
– 18 հուլիսի – 1279,75 (AM Fix), 1283,25 (PM Fix);
– 17 հուլիսի – 1284,25 (AM Fix), 1297,25 (PM Fix);
– 16 հուլիսի – 1286,00 (AM Fix), 1291,50 (PM Fix);
– 15 հուլիսի – 1281,25 (AM Fix), 1284,75 (PM Fix).—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img