Արդշինինվեստբանկի ակտիվները 2013 թվականի 6 ամսվա ընթացքում կազմել են 233.5 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբից աճելով 17.6%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի ակտիվները 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 233.5 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբից աճելով 17.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկի ղեկավարության առաջնահերթություններից է ակտիվների առավելագույն արդյունավետ տեղաբաշխումը:

Արդյունքում` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդներին տրամադրված վարկային պորտֆելը կազմեց 152.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը շուրջ 13%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:

Բանկի մանրածախ հատվածի զարգացումը նպաստել է  վարկային պորտֆելի կայուն աճին: Մանրածախ վարկային պորտֆելը կիսամյակի ընթացքում աճել է 12%-ով՝ կազմելով շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կիսամյակի վերջում կազմել է 34%:

Կազմակերպություններին (կորպորատիվ հաճախորդներին) տրված վարկերի ծավալը կիսամյակի ընթացքում աճել է 14%-ով՝ կազմելով 100.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 66%-ը:

«Միաժամանակ վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ Բանկին հաջողվել է բարձր պահել ակտիվների որակը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Այսպես, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2013թ. առաջին կիսամյակի վերջին կազմել  է 2.4%:

Բանկի սեփական կապիտալը՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 7.7%-ով՝ կիսամյակի վերջի դրությամբ կազմելով 38.6 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի և ակտիվների միջին մեծությունների (ROAE և ROAA) կազմել են համապատասխանաբար 11.2% և 1.9%:

«Բանկի զարգացման կարևոր գործոններից է նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների խորացումը: Մասնավորապես՝ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում հաջողվեց ներգրավել լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար World Business Capital-ից և 6 մլն ԱՄՆ դոլար՝ Ասիական զարգացման բանկից (ADB): Նշված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը»,– նշեցին մամուլի ծառայությունից։

«Վստահ եմ, որ կայուն զարգացումը կշարունակվի նաև առաջիկայում՝ շնորհիվ Բանկի որդեգրած հաճախորդամետ քաղաքականության: Շարունակաբար աճող հաճախորդների բազան խոսում է հօգուտ այն բանի, որ Բանկը գտնվում է ճիշտ ուղու վրա»,– մեկնաբանելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքը, նշել է  Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը։

2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Արդշինինվեստբանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9,671 իրավաբանական անձ և 221,866 ֆիզիկական անձ, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը:

Նշված ամսաթվի դրությամբ Բանկի վաճառքի ցանցը կազմել է 324 կետ (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: ($1- 410,98 դրամ է)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img