Հայկական բանկերի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինը մայիսին կազմել է 73,20%

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցությունը 2013թ.–ի մայիսին կազմել է 73,20%` տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,2 տ.կ.–ով։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` 2007–2012թթ.–ին հայկական բանկերի կապիտալում ոչ ռեզիդենտների մասնաբաժինն աճել է` 2007թ.–ի 58 տոկոսից հասնելով 2010թ.–ի պիկային 78,90 տոկոսի։ Սակայն 2010թ.–ից սկսվեց նկատվել կապիտալում օտարերկրյա մասնակցության կրճատման միտում, և 2012թ.–ին տվյալ ցուցանիշը կազմեց 73,10 տոկոս` 2011թ.–ի 75,10 տոկոսի դիմաց (անկումը` 2 տ.կ.)։

Աղբյուր` ՀՀ ԿԲ

2014թ.–ին սպասվող Բազել 3–ի նորմատիվների ներմուծման հետ կապված`  Հայաստանի բանկային համակարգում օտարերկրյա մասնակցությունը հետագայում նույնպես կաճի։ Բազել 3–ը կապիտալի չափի պահանջի փոփոխություն չի ենթադրում, սակայն այն խստացնում է կառույցի և կապիտալի որակի նկատմամբ պահանջները. փոխվում է բազային և լրացուցիչ կապիտալների հարաբերակցությունը։ Այն նաև լիկվիդայնության նվազագույն մակարդակի և կապիտալի երկու բուֆերների ստեղծման կարճաժամկետ և երկարաժամկետ պահանջներ է ներմուծում` կոնսերվացման բուֆերի (2,5%) և հակացիկլային բուֆերի ( 0 –2,5%)։

Դատելով 2013թ.–ի առաջին եռամսյակի հայկական բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից` վարկային կազմակերպությունները կապիտալի ադեկվատության նորմատիվի հետ կապված խնդիրներ (Н1), որը կազմում է 12 տոկոս` չունեն։ Այսպես, 12 բանկերի մոտ այդ նորմատիվը գերազանցում է 15 տոկոսը, իսկ 5 բանկերի մոտ այն 13,02% – 14,44% մակարդակում է, իսկ 4–ի մոտ` 12,02% – 12,70%։

Սակայն, չնայած դրան, նրանցից մի քանիսը ստիպված կլինեն լրացուցիչ ֆինանսավորում փնտրել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտասահմանցի ներդրողների ներգրավման հաշվին։

Ըստ փորձագետների`բանկերի կապիտալում և ակտիվներում օտարերկրյա ներկայության առկայությունը վկայում է օտարերկրյա ներդրողների համար նրանց գրավիչ լինելու մասին։

Մասնավորապես` ըստ Արարատբանկի վարչության նախագահ–գործադիր տնօրեն, Հայաստանի բանկերի միության նախկին ղեկավար Աշոտ Օսիպյանի, դա ցույց է տալիս, որ երկրի բանկային համակարգը թափանցիկ է ու բաց։ Բանկիրը հայկական համակարգի կայունության համար պոտենցիալ սպառնալիք չի տեսնում պարտքային օտարերկրյա մասնակցության նման էական թվի մեջ։ Ըստ նրա` նման ռիսկեր կան նաև հայրենական կապիտալի հետ կապված դեպքում։

Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում 2012թ.–ի արդյունքներով` առավել մեծ մասնաբաժին ունեին Եվրամիության երկրները` 31,6 տոկոս, Ռուսաստանը`15,3% և Շվեյցարիան`4,2% (2011թ.–ին`ԵՄ- 29%, Ռուսաստանը` 16,8% և Շվեյցարիան` 4,4%)։

Հայկական բանկերի կանոնադրական կապիտալը 2012թ.–ին կազմել է 244,1 մլն դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 4,3 տոկոսով։ Ընդ որում անցյալ տարվա ընթացքում կանոնադրական կապիտալը համալրել են երեք բանկեր` 10,2 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով, որից 9 մլրդ դրամը` արտաքին աղբյուրների հաշվին։ Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալը 2013թ.–ի մայիսի դրությամբ կազմել է 251,6 մլրդ դրամ ($1-410, 33 դրամ)։

2012թ.–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ (4–ը` ԲԲԸ և 17–ը` ՓԲԸ)։ Բանկային համակարգի մասնակից է 1644 ֆիզիկական և իրավաբանական անձ, որից 86–ը` ոչ ռեզիդենտ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img