ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս երկու նորացված մասնաճյուղ է բացել Թալին և Ախուրյան քաղաքաներում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով  վերանորոգված 2` «Ախուրյան» և  «Թալին» մասնաճյուղուղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նախօրեին։

Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
Ինչպես ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսևը նշել է, որ Բանկի ևս երկու վերանորոգված մասնաճյուղերի բացումը, ինչը «Թալին» և «Ախուրյան» մասնաճյուղերի հաճախորդների համար կլինի լրացուցիչ խթան` սպասարկվելու առաջնակարգ բանկում:

«Մեր նպատակն է շարունակել մնալ քաղաքացիների վստահելի ֆինանսական գործընկերը ինչպես առօրյա հոգսերում ու գործերում, օրինակ` ծառայությունների վճարման, դրամական փոխանցումների հարցում, այնպես էլ կարևոր որոշումներում, ինչպիսին է վարկային ռեսուրսներով խոշոր գնումների կատարումը»,– նշել է նա։

ՎՏԲ Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ցուցադրելով բանկի նոր հնարավորություններն ու հարմարությունները, ընդգծեց, որ թարմացման նպատակը, նախևառաջ, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումն է։ Նա ավելացրեց նաև, որ բանկի վերագործարկված մասնաճյուղերը տիպային են և իրենց տեխնիկական հնարավորություններով չեն զիջում ոչ Մոսկվայի, ոչ Թբիլիսիի, ոչ Երևանի մասնաճյուղերին։

«Բանկի բոլոր մասնաճյուղերը պետք է ապահովեն Ախուրյանում, Երևանում և այլուր հաճախորդների ավելի որակյալ սպասարկում»,– ասաց նա։ Բանկի բոլոր մասնաճյուղերի վերահործարկումը ծրագրվում է ավարտել մինչև 2013 թվականի վերջը։

«Ախուրյան» և «Թալին» մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունն` ի դեմ ՎՏԲ Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, Շիրակի մարզպետ Սերյան Պետրոսյանը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img