Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 88,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $88,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,22 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 100,6 մլն դոլար, շուրջ 11,8 մլն եվրո և շուրջ 84,1 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 410,83 դրամ, 1 եվրոյի դիմաց  542,70 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,73 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 6,3  մլն եվրո և ավելի քան 848,7 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 541,61 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,36 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 102 մլն դոլար և 10,8 մլն եվրո, 118,2 մլն ռուբլի` 1 դոլարի դիմաց 410,50 դրամ, 1 եվրոյի դիմաց 545,30 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,53 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հուլիսի 22-28-ը հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 60,1 մլն դոլար: (1 դոլարը` 410,11 դրամ):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img