«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ կողմից ստացել է RIA MONEY TRANSFER (ԱՄՆ) համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ի կողմից ստացել է RIA MONEY TRANSFER  (ԱՄՆ) վճարահաշվարկային համակարգով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլտվություն:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, փոխանցումներն իրականացվելու  են  ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM» , «AVERS», «INTELEXPRESS» և «COINSTAR MONEY TRANSFER» համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ `Ռուսաստանից դեպի Հայաստան:

2013թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2012թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այն աճել է 4.04 անգամ և 7,609 մլն ԱՄՆ դոլարից դարձել 30,804  մլն ԱՄՆ դոլար:

2012թ.–ի առաջին կիսամյակի համեմատ  աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը` 2012թ. 12,485-ից 2013թ. դարձել 64,765:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img