Մեդվեդևը հանձնարարել է բանկերը միացնել պետվճարումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կենտրոնական բանկին, Ֆինանսների նախարարությանը և Գանձապետարանին հանձնարարել է մինչև 2013 թվականի նոյեմբերի 6–ն ապահովել բոլոր ռուսական բանկերի միացումը Պետական և մունիցիպալ վճարումների պետական տեղեկատվական համակարգին (ՊՄՎ ՊՏՀ), որի միջոցով գերատեսչությունները տեղեկություն են ստանում պետծառայությունների և տուգանքների վճարումների վերաբերյալ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նախարարների կաբինետը միաժամանակ խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում բանկերի նկատմամբ հսկիչ միջոցներ կիրառել, ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի վերջին տասնյակ օրինապահ քաղաքացիներ պատահաբար պարզել են, որ հայտնվել են ՃԵԿ խախտումների համար հարկերից խուսափածների ցուցակում։ Պետավտոտեսչության կայքում ստացված դիմումների թիվն աճել էր մի քանի անգամ։ Ինչպես պարզվել էր, միջադեպի պատճառը վճարատեղեկատվական համակարգի աշխատանքի խափանումն էր` փոխանցված միջոցների մասին տվյալները չէին հասել Դաշնային գանձապետարան և ՃԵԱՊՏ–ին, թեև օրենքի համաձայն` տեղեկությունը պետք է ստացվի ՊՄՎ ՊՏՀ–ում անհապաղ։

ՌԴ ԿԲ–ն չորեքշաբթի Ռուսաստանի Բանկի տեղեկագրում նամակ է հրապարակել, որտեղ խորհուրդ է տվել իր տարածքային հաստատություններին լրացուցիչ քայլեր իրականացնել բանկերի կողմից ՊՄՎ ՊՏՀ–ում վճարումների կատարման մասին տեղեկատվության զետեղման ուղղությամբ։ Հունիսին ասվել էր, որ ԿԲ տարածքային հաստատությունները կհետևեն պլանի կատարման ընթացքին և 2013 թվականի օգոստոսից–նոյեմբեր ԿԲ վճարային համակարգի կառավարման և մոնիտորինգի կարգավորման դեպարտամենտ կուղղեն այդ պլանը չկատարող բանկերի տվյալները։

ՌԴ Դաշնային գանձապետարանի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Սմիրնովն իր հերթին «Փրայմ» գործակալությանը հայտնել է, որ ՊՄՎ ՊՏՀ համակարգի հետ իրականում աշխատում է ավելի քան 70 վարկային կազմակերպություն, այդ թվում` Սբերբանկը, «ՎՏԲ24»–ը, Մոսկվայի Բանկը, Ալֆա Բանկը, Գազպրոմբանկը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img