Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթն առաջին կիսամյակում 552.8 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013թ.–ի հունիսի վերջին կազմել է  552.8 մլն դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի նույն ցուցանիշի համեմատ աճելով 5.18 տոկոսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի երկրորդ եռամսյակում» ամփոփագրի տվյալները։

Հատկանշական է, որ հայրենական ապահովագրական շուկայում գործող յոթ ընկերություններից հինգն առաջին եռամսյակը շահույթով են ավարտել և միայն երկուսը` ՌԵՍՈ–ն և Գարանտ Լիմենսը, 234.2 մլն դրամի չափով վնաս են կրել։

Հաշվեկշռային տվյալների համաձայն` 2013թ.–ի երկրորդ եռամսյակի գործունեության արդյունքներով ՌԵՍՈ–ի զուտ վնասը կազմել է 93.8 մլն դրամ` 2012թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցած 64.4 մլն դրամ վնասի դիմաց։

Գարանտ Լիմենսի զուտ վնասը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 140.3 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վնասը կազմել էր 112.36 մլն դրամ։

Միաժամանակ, ինչպես հետևում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից, 2013թ.–ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներով ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը։ Այդ ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 289.7 մլն դրամ` 2012թ.–ի առաջին կիսամյակում գրանցած 165.11 մլն դրամի չափով վնասի դիմաց։

Երկրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը` 261.2 մլն դրամ շահույթով, որը 64.5 մլն դրամով ավելացել է 2012թ.–ի վեց ամիսների համեմատ։

Այնուհետև «Արմենիա Ինշուրանսն» է` շուրջ 140.7 մլն դրամ (2012թ.–ի առաջին կիսամյակում գրանցած 256.9 մլն դրամի չափով շահույթի դիմաց), Ինգո Արմենիան` շուրջ 81.2 մլն դրամ (2012թ.–ի առաջին կիսամյակում 25.4 մլն դրամ), Սիլ Ինշուրանսը` շուրջ 14  մլն դրամ (2012թ.–ի առաջին կիսամյակում գրանցած 34.5 մլն դրամի չափով վնաս)։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1–ը` 407.53 դրամ) –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img