Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 5-9–ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Armenia բորսայի արժութային հատվածում նվազել է 0.94 տոկոսով` մինչև 407.25 դրամ։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0.94 տոկոսով և շաբաթ` օգոստոսի 10–ին, կազմել է 408.54 դրամ։ Ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը, նախևառաջ, պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի թուլացած պահանջարկով, միաժամանակ, ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը FOREX արժութային միջազգային շուկայում նույնպես նպաստել է ակտիվի գրավչության նվազմանը։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը, հավանաբար, կնվազի այն ֆոնին, որ շուկայի մասնակիցները կավելացնեն իրենց կարճ դիրքերը` հոգեբանորեն կարևոր 410 դրամ մակարդակի անկման կապակցությամբ։ Ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքի աջակցության մակարդակը NASDAQ OMX–ում կդառնա 405 դրամը։ ԱՄՆ դոլարի ավելի թույլ դիրքերը միջազգային արժութային շուկայում իր հիմնական մրցակիցների նկատմամբ նույնպես կնպաստեն դրան։

Սակայն մենք նաև չենք բացառում շուկայի կոնսոլիդացման հավանականությունը։ Այնուամենայնիվ, դրան նաև կնպաստի արտարժույթի պահպանվող պահանջարկը բնակչության և բիզնեսի կողմից, չնայած, որ դոլարի գնումների ծավալը բնակչության և բիզնեսի կողմից մի փոքր նվազել է։ Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ տարի կազմել է 4.363 մլն դոլար, ինչը 66.94 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ։

Մեր գնահատականներով, Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեք առաջիկա շաբաթ, հավանաբար, կլինի 406-410 դրամի սահմաններում։

Եվրո

Նախորդ շաբաթ եվրոյի արժեքը Հայաստանում որոշվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում կատարվող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացել է 0.47 տոկոսով` մինչև 1.3341, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։ Նախորդ շաբաթ միասնական եվրոպական արժույթը պահպանել է իր բարձրացող միտումը ավելի եկամտային ակտիվների նկատմամբ ներդրողների ախորժակի մեծացմանը զուգընթաց։ Բացի այդ, համաշխարհային խոշորագույն տնտեսության աշխատանքի շուկայի չափավոր բացասական տվյալներն շահարկումների առիթ տվեցին նախկին ծավալներով քանակական մեղմման ծրագրի շարունակության անհրաժեշտության վերաբերյալ։

ԴՊՀ ներկայացուցիչների մեկնաբանությունները քանակական մեղացման ծրագրի առաջիկա կրճատման մասին նույնպես չփոխեցին ներդրողների տրամադրությունները, մինչդեռ ամերիկյան արժույթի նկատմամբ արժևորվող դրամը զսպում էր եվրոյի աճը հայկական արժութային շուկայում։ Դրա արդյունքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ մնացել է կանաչ գոտում, իսկ փոփոխությունը կազմել է ընդամենը 0.01 տոկոս` մինչև 548.31 դրամ։

Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0.55 տոկոսով` մինչև 12.57 դրամ, ինչը պայմանավորված է եղել ամերիկյան արժույթի նկատմամբ դրամի ամրացմամբ։ Միաժամանակ ռուսական արժույթի չափավոր աճն ամերիկյան արժույթի նկատմամբ FOREX միջազգային արժութային շուկայում առևտրային հինգ օրերի ավարտին պահպանել է RUB/AMD զույգի գնանշումները։ -0-

Միքայել Վերդյան, FOREXCLUB–ի տեսաբան

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img