«ՌԵՍՈ»–ի գործակալական ցանցում ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող գործակալների թիվը գերազանցում է 2000-ը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ապահովագրական ոլորտը կայացման բազում փուլեր է անցել, որոնց ընթացքում հաղթահարվել են շատ խնդիրներ, կիրառվել շուկային համապատասխան փոփոխություններ, մշակվել հաճախորդների գոհունակությանն ուղղված բացառիկ առաջարկներ և ծրագրեր, ձևավորվել մասնագիտական գիտելիքներին տիրապետող գործակալական խմբեր:

«ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը, հանդիսանալով ՀՀ ապահովագրական շուկայի ամենադինամիկ զարգացող ընկերությունը, իր կարճաժամկետ, բայց բեղուն գործունեության ընթացքում գրանցել է բազում ձեռքբերումներ, որոնք «ՌԵՍՈ» հզոր ընտանիքի նպատակասլաց գործունեության արգասիքներն են:

«Այսօր կարող ենք ուրախությամբ փաստել ևս մեկ ձեռքբերման մասին. «ՌԵՍՈ»–ի գործակալական ցանցը շարունակում է մնալ ՀՀ ապահովագրական շուկայի ամենամեծն ու հզորը. մասնագիտական գիտելիքներով զինված և ապահովագրական շուկայի առանձնահատկություններին տիրապետող ֆիզիկական և իրավաբանական անձ գործակալների թիվը գերազանցում է 2000-ը»,– նշված է «ՌԵՍՈ» ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերության գործակալական հզոր և բանիմաց ցանցի ձևավորման հարցում բազմաթիվ նշանակալից քայլեր են ձեռնարկվել. «ՌԵՍՈ»-ն հիմնադրել է ՀՀ ապահովագրական շուկայում միակ գործակալական դպրոցը  Երևանում, այնուհետև նաև մարզերում, որտեղ ցանկացողներին հնարավորություն է ընձեռվում անցնել անվճար նախապատրաստական դասընթացներ, ձեռք բերել ոլորտին համապատասխան գիտելիքներ և հմտությունները, որից հետո ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստանալ հաշվառման վկայական:

Հստակ և կայուն քայլերով ընկերությունը շարունակում է շուկայի լավագույններից մեկը հանդիսանալ` հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է` աջակցել քաղաքակիրթ ապահովագրական շուկայի և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:

«Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: «Ռեսո» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «Ռեսո խմբի» անդամ:
«Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում:
2013թ.–ի առաջին եռամսյակում ընկերության ակտիվները կազմել են մոտ 8,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 6,6 մլրդ դրամ, կապիտալը` 1,59 մլրդ դրամ, հարկային մարմինների զուտ շահույթը` 18,9 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img