Հայաստանում երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալն ավելացել է 1.9%–ով և կազմել 37.6 մլրդ դրամ`

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 37.6 մլրդ դրամ` 2013 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 1.9 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2013 թվականի երկրորդ եռամսյակի վերջին ռեպո համաձայնագրերի ծավալով առաջատարը Հայբիզնեսբանկն է, որին բաժին է ընկնում հայկական առևտրային բանկերի բոլոր ռեպո գործառնությունների շուրջ 34.07 տոկոսը։ 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայբիզնեսբանկի ռեպո համաձայնագրերի ծավալը կազմել է 12.8 մլրդ դրամ, ինչը 10.7 տոկոսով շատ է նախորդ եռամսյակի ցուցանիշից։

Ռեպո պայմանագրերի ծավալով առաջատարների հնգյակում են` ՎՏԲ–Հայաստան Բանկը` 4,7 մլրդ դրամով, աճը` 1.2% (մասնաբաժինն ընդհանուր ռեպո պայմանագրերի ծավալում` 12,59%), Արցախբանկը` 3.9 մլրդ դրամ, աճը` 11.3 տոկոս (10.48%), Պրոմեթեյ բանկը` 2.5 մլրդ դրամ, անկումը` 26 տոկոս, (6,67%), HSBC Բանկ Հայաստանը` 2,5 մլրդ դրամ, անկումը` 17,5% (6,58%)։

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, ռեպո պայմանագրերով գործարքներ են կատարել  հանրապետության տարածքում գործող 21 բանկերից 13–ը` առաջին եռամսյակի 14–ի դիմաց։

2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 478 մասնաճյուղերով։ ($1–ը` 407.13 դրամ)-0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img