Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 5.2%–ով և 195.1 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել են 5.2 տոկոսով կամ 9.6 մլրդ դրամով` հունիսի 30–ի դրությամբ կազմելով մոտ 195.1 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ն` ավելի քան 26.5 մլրդ դրամի ցուցանիշով։ ԱՀԸ–ի ընդհանուր ակտիվները 2013 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3.39 տոկոսով կամ 869.5 մլն դրամով։ Համախառն ակտիվներում այդ վարկային կազմակերպության մասնաբաժինը կազմում է 13.61 տոկոս։

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Նորվիկ» ՈՒՎԿ–ն` 23.7 մլրդ դրամով, աճը` 10.44% կամ 2.2 մլրդ դրամ (բաժնեմասը համախառն ակտիվներում`12.17%),«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ն` շուրջ 22.3 մլրդ դրամով, աճը` 2.45 տոկոսով կամ 531.8 մլն դրամով (համախառն ակտիվներում բաժնեմասը` 11.42%), «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ–ն` 16,9 մլրդ դրամով, աճը` 1,39%–ով կամ  232.3 մլն դրամով (8,66%) և «Արեգակ» ՈԻՎԿ–ն` շուրջ  14.3 մլրդ դրամով, աճը`  4.53%–ով կամ 618.8 մլն դրամով (7,32%)։

«ԱՌԿԱ»–ի տվյալներով` այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, ակտիվների աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Կիլիկիա» ՈՒՎԿ–ում` 29.69% (639.1 մլն դրամով` մինչև 2,8 մլրդ դրամ) և «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ում` 19.62% (1 մլրդ դրամով` մինչև  6.1 մլրդ դրամ)

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն ($1–ը` 406.68 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img