«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է անվճար Visa Business քարտեր

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչև սեպտեմեբրի 30-ը հրավիրում է առևտրային կետեր ունեցող Բանկի հաճախորդներին օգտվելու հատուկ առաջարկից: «Եթե Ձեր առևտրային կետում տեղադրված են POS-տերմինալներ կամ տեղադրված կլինեն վերոնշյալ ժամանակահատվածում, և եթե Դուք վճարումներ եք ընդունում Առէկսիմբանկի  e-commerrce ծառայության միջոցով, ապա Բանկը կտրամադրի Ձեր իսկ կողմից նշված  արժույթով մեկական միջազագային Visa Business վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի»,- հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը:

«Քարտը հատկացվում է առավելագույնը 2 տարի ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության: Հավելյալ Visa Business վճարային քարտ ձեռք բերելու ցանկության դեպքում  մենք սիրով կտրամադրենք այն արտոնյալ պայմաններով` 5000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով և չնվազող մնացորդով` առավելագույնը 2 տարի ժամկետով: Ինչպես նաև ցանկության դեպքում Բանկը տրամադրում է վճարային քարտի անվճար միացում Տելեքարտ համակարգին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ կազմակերպությունների աշխատակիցները աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացնելու դեպքում կարող են ձեռք բերել Visa Electron, Visa  Classic, Maestro, MasterCard Standard վճարային քարտեր՝ հատուկ 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ առանց չնվազող մնացորդի:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը Հայաստանի մարզերում և յոթը Երևանում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img