«Ռեսո» ՓԲԸ-ն ՀՀ և ԼՂՀ տարածքում ապահովագրական գործակալների և գործակալական խմբի կոորդինատորների հավաքագրման նոր փուլի մեկնարկ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ռեսո» ՓԲԸ-ն ՀՀ և ԼՂՀ տարածքում ապահովագրական գործակալների և գործակալական խմբի կոորդինատորների հավաքագրման նոր փուլի մեկնարկ է հայտարարում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Կարող են դիմել 18 տարին լրացած, ակտիվ, նախաձեռնող, շփման հմտություններին և  հաճախորդների հետ աշխատելու ունակություններին տիրապետող անձիք:

«Հայաստանյան ապահովագրական շուկայի միակ գործակալական դպրոցում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել ուսուցողական և վերապատրաստողական անվճար դասընթացների, ձեռք բերել ոլորտին բնորոշ մասնագիտական գիտելիքներ և ծավալել ապահովագրական գործունեություն, այն է. հաճախորդների ներգրավում, ապահովագրության մասին տեղեկատվության և խորհրդատվության ապահովում հաճախորդներին, ապահովագրական պայմանագրերի կնքում և սպասարկում, կնքված պայմանագրերի հաշվետվության պատրաստում»,– նշում են մամուլի ծառայությունից:

Աշխատանքային գրաֆիկը ազատ է, հնարավոր է կարիերայի աճ` գործակալից մինչև տնօրինության ղեկավար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ցանկացողները կարող են զանգահարել (+374 55) 55 81 12, (+374 60) 27 57 57 հեռախոսահամարներով կամ այցելել Ընկերության գլխամասային գրասենյակ` ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 16, 1/1:

«Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: «Ռեսո» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «Ռեսո խմբի» անդամ:

«Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում:

2013թ.–ի առաջին եռամսյակում ընկերության ակտիվները կազմել են մոտ 8,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 6,6 մլրդ դրամ, կապիտալը` 1,59 մլրդ դրամ, հարկային մարմինների զուտ շահույթը` 18,9 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img