ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն նվազել է 1%-ով` հասնելով 962,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013թ.-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը նվազել է 1 տոկոսով՝ հասնելով շուրջ 962,1 միլիարդ դրամի:

Բանկերի երկրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 677,1 միլիարդ դրամ՝ 2013թ.-ի առաջին եռամսյակի սկզբում գրանցված 1 646,6 միլիարդ դրամի դիմաց: Փաստորեն մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 57,37 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2013թ.-ի հունիսի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 13,2 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 75,30 տոկոսը կամ 126,6 միլիարդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (115,8 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (105,3 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (86,5 միլիարդ դրամ) և Արդշինինվեստբանկը  (76,6 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 84,13%, 52,79%, 69,85% և 51,81%:

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրած վարկերի ընդհանուր պորտֆելից 103,9 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 22,7 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC- բանկ Հայաստանի շուրջ 81,7 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 34,1 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

ՎՏԲ –Հայաստան Բանկի 61,8 մլրդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 43,4 մլրդ դրամ։

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը` 405,92 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img