Հայաստանի պետբյուջեն 7 ամսվա ընթացքում կատարվել է 51 մլրդ դրամի հավելուրդով. ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեն 2013 թվականի հունվար–հուլիսին կատարվել է 51 մլրդ դրամի հավելուրդով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։
Բյուջետային ծրագրի համաձայն` 2013 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով  նախատեսված էր 12.4 մլրդ դրամի հավելուրդ:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 9.6 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետբյուջեի եկամուտները 2013 թվականի յոթ ամիսներին կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19.6% ով կամ 99 մլրդ դրամով։

Ընթացիկ տարվա յոթ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6% ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի և եկամտային հարկի, որը բաղկացած է նախկին եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, աճով:

Պետբյուջեի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 553,4 մլրդ դրամ, ինչը 7.1 տոկոսով կամ 36.8 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.5 տոկոսով կամ 35.9 մլրդ դրամով` կազմելով 515.8 մլրդ դրամ։

2012 թվականի դեկտեմբերի 5–ին Հայաստանի Ազգային ժողովի ընդունած 2013 թվականի պետբյուջեում եկամուտները ծրագրված են 1 տրլն 32.7 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամի չափով։ Հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերն ընթացիկ տարում նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով ավելի է 2012 թվականի նախատեսված ցուցանիշից։

Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ դրամի կամ ՀՆԱ 2.6 տոկոսի չափով։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է զուտ մուտքերից ներքին ու արտաքին աղբյուրներից, համապատասխանաբար, 55.1 և 64.6 մլրդ դրամի չափով։

2013 թվականին գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5%, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոս։ ($1 – 405,91 դրամ)։ -0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img