ԿԲ–ն ամռան ընթացքում ութերորդ անգամ փոխել է արժութային միջանցքի սահմանները

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը 2013 թվականի օգոստոսի 29–ին կրկին տեղափոխել է երկարժութային զամբյուղի միջանցքը 5 կոպեկով դեպի վեր, ասվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այսպիսով, միջանցքի սահմանները տեղափոխվել են մինչև 32,15-39,15 ռուբլի, գրում է РБК–ն։

Հիշեցնենք, որ նախորդ երկու ամառային ամիսներին միջանցքի սահմանները տեղափոխվել են ևս յոթ անգամ, այդ թվում օգոստոսին` 5 անգամ։ 2013 թվականի մայիսի վերջին միջանցքը սահմանափակվել էր 31,65 և 38,65 ռուբլու ցուցանիշներով։

Օպերացիոն միջակայքի սահմանների` 5 կոպեկով տեղափոխմանը հանգեցրած կուտակված ինտերվենցիաների մեծությունը մնացել է անփոփոխ` 450 մլն դոլար։

ԿԲ–ն երկարժութային զամբյուղի ռուբլու արժեքն օգտագործում է որպես փոխարժեքի քաղաքականության օպերացիոն կողմնորոշիչ։ Դրա թույլատրելի ցուցանիշների միջակայքը թելադրվում է լողացող միջանցքով (2012 թվականի հուլիսի 24–ից` 7 ռուբլու լայնության), որի սահմաններն ավտոմատ շտկվում են 5 կոպեկով` ԿԲ–ի 450 մլն դոլարի  կուտակված արժութային ինտերվենցիաների չափին հասնելու դեպքում։

Ավելի վաղ ասվում էր, որ Ռուսաստանի բանկն առաջվա պես փոխարժեքի քաղաքականություն կիրականացնի` չխոչընդոտելով ռուբլու փոխարժեքի դինամիկայի միտումների ձևավորմանը մակրոտնտեսական ֆունդամենտալ գործոնների պատճառով և որևէ ֆիքսված սահմանափակումներ չդնելով ազգային արժույթի փոխարժեքի մակարդակի վրա։

«Մենք անհիմն ենք համարում ներկայում ռուբլին մեկ շարքում դնել ասիական և լատինաամերիկյան արժույթների հետ և պարզ համեմատության հիման վրա հետևություն անել, որ ռուբլին էապես գերագնահատվել է` կանխատեսելով դրա հետագա թուլացումը։ Օրինակ, մեքսիկական պեսոյի համեմատ (ընթացիկ օպերացիոնարի թվով երկրի սալդոն գրեթե զրոյական է) ռուսական ռուբլին նույնիսկ վերավաճառվածի տեսք ունի։ Մեր կարծիքով, երբ խուճապի տրամադրությունները նվազեն, ռուբլու նկատմամբ ճնշումը կթուլանա»,– նշում են Ռայֆֆայզենբանկի փորձագետները։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img