ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հուլիսին ավելացել է 1,9% –ով` կազմելով 135,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի հուլիսին կազմել է 135,3 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1,9 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի հուլիսի տեղեկագրում։

Միաժամանակ տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 65,6 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով  1,2 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը`  69,6 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով  2,5 տոկոսով։

Միաժամանակ սպառողական վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 331,7 մլրդ դրամ (աճը` 0,7%), որից  273,7 մլր դրամը (աճը`0,3%)` դրամով և 58  մլրդ դրամը (աճը` 2,8%)` արտարժույթով։

Պլաստիկ քարտերով ձևակերպված վարկերը հուլիսին կազմել են 111,9 մլրդ դրամ (աճը` 3,3%), իսկ ավտովարկերը` 17,6 մլրդ  դրամ (աճը` 1%), ոսկու գրավով վարկերը` 100,6 մլրդ դրամ (անկումը` 3,7%), կենցաղային տեխնիկայի գնման վարկերը` 21 մլրդ դրամ (աճը` 3,6%), այլ սպառողական վարկերը` 80,6 մլրդ դրամ (աճը` 2,1%)։

ԿԲ տվյալների համաձայն, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերը 2013թ.–ի հուլիսին կազմել են 1 675,9 մլն դրամ, որից 608,3  մլրդ դրամը` դրամով և 1067,5 մլրդ դրամը` արտարժույթով (ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 63,7 տոկոսը) ($1` 411,50 դրամ)։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img