Visa. ունևոր ռուսները ծրագրում են ավելի շատ գումար ծախսել շքեղ իրեր գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ունևոր քաղաքացիները լավատեսորեն են նայում ապագային և մտադիր են հաջորդ տարի ավելի մեծ գումարներ ներդնել շքեղ իրար ձեռք բերելու համար։ Իրենց հետազոտությունում նման եզրակացության են եկել  Visa միջազգային վճարային համակարգի փորձագետները, գրում է banki.ru–ն։

2013թ.–ի սկզբին ընկերությունը հարցում է անցկացրել աշխարհի 10 երկրների` Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ–ի, Ռուսաստանի, Սինգապուրի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի և Կորեայի 4 846 քաղաքացիների շրջանում։ Այդ պետություններից յուրաքանչյուրում Visa–ն հարց է ուղղել ավելի քան 500 մարդու։

Հետազոտության արդյունքում փորձագետներն այն եզրակացության են եկել, որ ունևոր ռուսները բարեկեցությունն ավելի հաճախ կապում են իրենց զգացողությունների և զգացմունքների, քան թանկարժեք ապրանքներ գնեկու հետ։ Այսպես, ՌԴ–ում հարցմանը մասնակցած քաղաքացիների 76 տոկոսը հայտնել է, որ շքեղություն է համարում կյանքը վայելելու իր հնարավորությունը։ Ռուսների 74%–ը բարեկեցության անբաժանելի մաս է համարում ազատ ժամանակ ունենալը։ Եվ միայն 55 տոկոսն է որպես շքեղություն նշում անհատական պատվերով գնված իրերը։

Չնայած ապահովված ռուսների ամսական ծախսերի միջին չափը տատանվում է 88 հազար 945 ռուբլուց մինչև 114 հազար 204 ռուբլու սահմաններում, ՌԴ այդ քաղաքացիները հիանալի կերպով կարողանում են գումար կուտակել, նշում են  Visa–ից։ Այսպես, ամսական եկամտի յուրաքանչյուր հազար ռուբլուց նրանք միջինը 380–ական ռուբլի են խնայում։

Միաժամանակ ապահովված ռուսները հեշտությամբ են գումար ծախսում հաճույքների համար, ասվոմ է հետազոտության մեջ։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ճնշող մեծամասնությունը մտադիր է այս տարի այնքան գումար ծախսել, որքան 2012թ.–ին։ Դա պայմանավորված է առաջիկա 12 ամիսներին գնաճի մակարդակի բարձրացման սպասումներով։ Այսպես, գների բարձրացումից խուսափում է պատասխանողների 62 տոկոսը։ Միաժամանակ կան նաև քաղաքացիներ, ովքեր պատրաստվում են ավելի շատ գումար ծախսել ընտանեկան հանգստի և հանգստյան օրերի համար` 45 և 30 տոկոս, համապատասխանաբար։

Ընդհանուր առմամբ, ռուսները վստահ են իրենց բարեկեցության հարցում և ավելի շատ մտահոգվում են 2014թ.–ի տնտեսական ցուցանիշների համար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img