Tue, 16 December
1.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Սարկիսով. «Հայաստանում ապահովագրության ներթափանցումը բիզնեսի մշակույթ կբերի»

Օրեր առաջ Երևանում բացվեց «ՌԵՍՈ» ՓԲԸ–ի գլխամասային գրասենյակը։ Բացման արարողությանը մասնակցող ՌԵՍՈ–Գարանտիայի տնօրենների խորհրդի նախագահ, «ՌԵՍՈ» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Սարկիսովը «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում պատմեց ընկերության առջև ծառացած խնդիրների մասին և ներկայացրեց Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման հեռանկարի վերաբերյալ սեփական մոտեցումները։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում այս տարիների ընթացքում Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացումը։

Ս.Սարկիսով. Այն, որ շուկան կարող է ավելի ակտիվ զարգանալ, ակնհայտ է։ Ինչպես հասկանում եմ, դեռ քաղաքացիներն առանձնահատուկ կերպով իրենց բնակարանները, ավտոմեքենաները, առանձնատները, բիզնեսն ապահովագրելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Ես նկատի ունեմ ապահովագրության ոչ պարտադիր տեսակները։

Վստահ եմ, որ եթե մենք ձեզ հետ շրջենք ռեստորաններով, ռեստորանների կամ խանութների միայն տասը տոկոսն ապահովագրված կլինեն, իսկ Եվրոպայում և ԱՄՆ–ում` 100 տոկոսը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ապահովագրության ներթափանցումը բիզնեսի մշակույթ կբերի։  Այսինքն, կաճի բիզնեսի մշակույթը, մարդը վերջապես կսկսի զբաղվել իր բիզնեսի ֆինանսական ծրագրավորմամբ։ Ինչպե՞ս կարող եք ծրագրել բիզնեսը, օրինակ` խանութ կամ ռեստորան զարգացնել, եթե դրանք չեք ապահովագրել։ Հրդեհի մեկ դեպք` դուք սնանկացած եք։ Այդ պատճառով բնականաբար ֆինանսական մոդելներ կառուցելու բոլոր քաղաքակիրթ սխեմաներում ապահովագրության որևէ հոդված է ներկայացված, որպեսզի աննախատեսելի հանգամանքներում այդ մոդելը գործի։

«ԱՌԿԱ». Ի՞նչ խնդիրներ են դրված «ՌԵՍՈ»–ի առջև Հայաստանում։

Ս.Սարկիսով. Ընկերության առջև արդյունավետ աճի մեծ խնդիրներ են դրված։ Մեզ հետաքրքիր չէ շուկայի մասնաբաժինը, մեզ հետաքրքիր չէ աճը հանուն աճի։ Բիզնեսը պետք է արդյունավետ գործի, այսինքն շահութաբեր լինի։ Մենք դեռ այս խնդիրն այնքան էլ լավ չենք կարողանում լուծել։

«ԱՌԿԱ». Մոտավորապես ե՞րբ եք նախատեսում Հայաստանում շահույթ ստանալ։

Ս.Սարկիսով. Մենք նախատեսում էինք Հայաստանում շահույթ ստանալ դեռ մեկ տարի առաջ, սակայն դեռ չի ստացվում։ Մենք այդ խնդիրը դնում ենք ամեն տարի։

«ԱՌԿԱ». Ապահովագրության ո՞ր տեսակներն եք հեռանկարային համարում հատկապես Հայաստանում։

Ս.Սարկիսով. Ցավոք, փորձից ելնելով` կարծում եմ, որ առավել հեռանկարայինը պարտադիր ապահովագրության տեսակներն են ու բիզնեսի, գույքի, բնակարանի, սեփական ավտոտրանսպորտի ապահովագրման վրա դրվող շեշտադրումը։

«ԱՌԿԱ». Ավտոտրանսպորտի մասին։ Ձեր կարծիքով Հայաստանում ԱՊՊԱ–ի ներմուծումը արդարացվե՞ց, և արդյո՞ք ոլորտում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն կա։

Ս.Սարկիսով. Բարեփոխումները մշտապես են պետք։ Նա, ով կանգ է առնում` պարտվում է, այդ թվում նաև պետությունը։ Այդ պատճառով կատարյալ ոչինչ չկա, պարտադիր պետք է կատարելագործել նաև պարտադիր ապահովագրությունը և մյուս տեսակները, ապահովագրական ծառայությունների նոր տեսակներ մտցնել։ Այսինքն` սա մշտական գործընթաց է, և ես հուսով եմ, որ Հայաստանի ապահովագրողների ասոցիացիան ակտիվորեն  դրանով կզբաղվի, քանի որ պետությունն ինքը դա չի անի։ Դա պետք է կատարի  ապահովագրական հանրությունը` բիզնես հանրության հետ համատեղ։

«ԱՌԿԱ». Այժմ հայկական տնտեսությունում կատարվող ներդրումների որոշակի անկում է նկատվում, որոշ ներդրողներ անհեռանկարային են համարում ներդրումների իրականացումը։ Այս կապակցությամբ հետաքրքիր է ձեր` գործարարի կարծիքը։

Ս.Սարկիսով. Մենք այստեղ շենք ենք գնել, բիզնես ենք զարգացնում։ Որպես գործարար ես գումարով եմ քվեարկել։

«ԱՌԿԱ». Դուք կարծում եք, որ դա հեռանկարայի՞ն է։

Ս.Սարկիսով. Այլապես ես այստեղ չէի լինի։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img