Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանում ամենակայուն համակարգերից մեկն է. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգն այսօր ամենակայուն համակարգերից մեկն է տարածաշրջանում, և այդ մասին ամեն կերպ պետք է իրազեկել բնակչությանը, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

«Դուք գիտեք, որ մենք բացասական փորձ ունենք խորհրդային ժամանակներից` կապված ավանդատուների խնայողությունների հսկայական մասի կորստի հետ, ինչը, բնականաբար, հանգեցրել է ֆինանսական համակարգի, հատկապես, բանկերի նկատմամբ վստահության նվազմանը։ Այսօր մենք ունենք տարածաշրջանում ամենակայուն ֆինանսական համակարգերից մեկը»,– հոկտեմբերին ծրագրված «Իմ ֆինանսական միամսյակը» ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողներին ասաց Դարբինյանը։

Դարբինյանը նշեց, որ տվյալ ծրագիրը նաև Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու և բարձրացնելու նպատակ ունի։ Այդ կապակցությամբ նա առանձնացրեց Հայաստանի ավանդների ապահովագրության հիմնադրամի և Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը` ընդգծելով, որ «դրանք կոչված են պաշտպանելու մեր բնակչությանը տվյալ ոլորտում»։

Բ Խորհրդի անդամն ավելացրեց, որ Հայաստանի բնակչությունը հաճախ անվստահությամբ է վերաբերվում բանկերի կողմից մինչև 4 մլն դրամի չափով ավանդների ապահովագրման քաղաքականությանը։ «Հավաստիացնում եմ, որ դա իսկապես աշխատում է, և դուք կարող եք վստահ լինել, որ նախևառաջ մեր բանկային համակարգը բավականին կայուն է ու կայունության տեսանկյունից որևէ կասկած չի հարուցում, և երկրորդ, պետությունն իսկապես կերաշխավորի և կփոխհատուցի դրամական միջոցները, եթե բանկային համակարգի հետ որևէ բան կատարվի»,– ասաց նա։

Դարբինյանը միաժամանակ նշեց Հայաստանում վերջին 6-7 տարիների ընթացքում բանկային միջնորդության մակարդակի բարձրացումը։ «Եթե ևս 5 տարի առաջ ֆինանսական ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը տատանվում էր 30-35 տոկոսի սահմաններում, ապա այսօր այն կազմում է մոտ 70 տոկոս։ Նույնը վերաբերում է վարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, որն այսօր աճել է և գերազանցում է 40 տոկոսը, մինչդեռ մի քանի տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 18-20 տոկոս։ Այսինքն, այստեղ բավականին աճի դինամիկա է նկատվում»,– ասաց Դարբինյանը։ Նա միաժամանակ ավելացրեց, որ այդ ցուցանիշները ևս զգալիորեն ետ են մնում զարգացած երկրներից, բայց համադրելի են տարածաշրջանի երկրների հետ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img