Ազգային հիփոթեքային ընկերությունը սեպտեմբերին վերաֆինանսավորել է 1,115 մլրդ դրամի 135 հիփոթեքային վարկ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն 2013թ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերաֆինանսավորել է 135 հիփոթեքային վարկ 1,115 մլրդ ՀՀ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից:

«2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ  կողմից վերաֆինասավորվել է շուրջ 3946 հատ վարկ` 30,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2504 հատ վարկը` 23,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1442 հատը՝ 7 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տրամադրված վարկերի 2500-ը` 24,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, տրամադրվել է բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ 1399 հատը 6,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով  վերանորոգման նպատակով:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել է և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։ –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img