Tue, 13 January
5.1 C
Yerevan
USD: 380.83 RUB: 4.83 EUR: 444.28 GEL: 141.25 GBP: 512.94

ՎՏԲ–Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հայտարարում են, որ սկսում են «Օլիմպիական արշավ 2014» ակցիա իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ./ ՎՏԲ–Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարել են, որ քարտապանների համար նախատեսված «Օլիմպիական արշավ 2014» նոր մարքեթինգային արշավ են սկսում։

Արշավն անցկացվում է ՎՏԲ–Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում` 2013թ.–ի հոկտեմբերի 9–ից մինչև նոյեմբերի 30–ը։

Ինչպես երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ակցիայի ընթացքում խաղարկվում է 100 արժեքավոր մրցանակ, գլխավոր մրցանակն է Սոչիի 2014թ.–ի Ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիրը` նախատեսված 2 անձի համար:

«Վերջին տարիներին մենք մի քանի ակցիա ենք անցկացրել Visa–ի հետ բանկի քարտապանների համար, որոնք ուղղվել են Հայաստանի անկանխիկ վճարումների զարգացմանը։ Այդ ակցիայի գլխավոր մրցանակն է Սոչիի 2014թ.–ի Ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիրը»,– ասաց նա։

Visa–ի` ԱՊՀ երկրներում և Հարավարևելյան Եվրոպայում գլխավոր մենեջեր Կատաժինա Սոսինն իր հերթին նշեց, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բազմամյա գործընկերային հարաբերություններն օգնում են Visa–ին ծանրակշիռ ավանդ ներդնել համաշխարհային սպորտի զարգացման հարցում, ինչպես նաև նպաստում են ընկերության ռազմավարական նպատակների իրականացմանը` ընդլայնել անկանխիկ վճարումների օգտագործման սահմանները։

Սոսինն ընդգծեց, որ Օլիմպիական շարժման հովանավորական աջակցությունը թույլ է տալիս Visa–ին հաճախորդ–բանկերին եզակի հարթակ առաջարկել իր հաճախորդների հավատարմությունն ամրապնդելու համար` Visa քարտերի օգտագործման առավելությունները ցույց տալով։

Սոսինն ավելացրեց նաև, որ Հայաստանում անկանխիկ վճարումների համակարգը շատ արագ է զարգանում, սակայն վճարումների 90 տոկոսը դեռևս կանխիկ ճանապարհով է իրականացվում։

«Մենք վստահ ենք, որ ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ անցկացվող նոր արշավը կօգնի հանրապետության անկանխիկ վճարումների զարգացմանը։ Մենք հիմք ունենք վստահության, քանի որ սա արդեն մեր չորրորդ համատեղ արշավն է»,– ամփոփեց նա։

ՎՏԲ–Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները ցանկացած գումարի չափով, երկրի կամ դրա սահմաններից դուրս գտնվող տարածքում ցանկացած առևտրի–սպասարկման կետում արշավի գործողության ընթացքում վճարումների դիմաց ավտոմատ կերպով բոնուսային միավորներ են ստանում կատարած գնումի գումարից և մասնակցում են ակցիային։

Այսպիսով, ապրանքի կամ ծառայությունների դիմաց Visa քարտի միջոցով ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց քարտապանը բոնուսային միավորներ է ստանում, որոնք հաշվարկվում են քարտապանի հաշվին։ Մեկ տրանզակցիայի դիմաց ՎՏԲ–Հայաստան Բանկի Visa քարտապանը կարող է ստանալ 50 բոնուսային միավորից ոչ ավել։ Միավորները կուտակվում են Հայաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս Visa քարտի միջոցով ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարման բոլոր գործողությունների դիմաց, բացառությամբ մասնավորապես բանկոմատների միջոցով կոմունալ ծառայությունների վճարումները։

Արշավի արդյունքներով, ՎՏԲ–Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, ովքեր հավաքել են բոնուսային միավորների առավելագույն քանակը, ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակից կդառնան, որոնց շրջանում են` 50 կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագրեր, 50 հավաստագրեր բանկային արտոնություններից օգտվելու համար`«-1%» վարկ ստանալիս և «+1%» ավանդ ներդնելիս։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որն աշխարհի ավելի քան 200 երկրներում  քարտատերերին, առևտրասերվիսային ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին էլեկտրոնային վճարման արագ, անվտանգ և հուսալի ցանց է ապահովում: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել, մինչդեռ ռուբլին կրկին աճել է. Կենտրոնական բանկ

2026 թվականի հունվարի 9-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունվարի 8-ի համեմատ, նվազել է 0.18 կետով՝ հասնելով 381.21 դրամի

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի նոյեմբերին աճել է 0,22%–ով՝ մինչև 14,2 մլրդ դոլար

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img