ՎՏԲ Հայաստան Բանկը «Իմ տնտեսող քարտ» նոր ծառայություն է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց նոր ծառայություն` «Իմ տնտեսող քարտ» իր հաճախորդների հավատարմության բարձրացման նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ, այժմ արդեն կարող են տնտեսել իրենց գումարը։

«Այժմ, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող առևտրի և սպասարկման կետերում և վճարելով Բանկի բոլոր տիպի քարտերով` ներառյալ MasterCard և Visa քարտերը, քարտապանները կստանան հնարավորություն` ամեն ամիս Cash Back պարգևավճար ստանալու քարտով կատարված անկանխիկ գործարքների 2.5%-ի չափով»,– նշվում է հաղորդագրությունում։

Ծառայությունից օգտվելու համար պետք է ակտիվացնել այն Բանկի ցանկացած մասնաճյուղում` մեկ անգամ միայն վճարելով 1000 դրամ, կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում: Այդպիսով հաճախորդները կունենան հնարավորություն` ստանալու մինչև 100 հազ. դրամ պարգևավճար ամեն ամիս:

«Հաճախորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վճարային քարտերի նկատմամբ, և մենք մշակել ենք ծառայություն, որն առաջարկում է հաճախորդներին շահավետ գործառույթ»,– ասաց  «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Գուսևը միաժամանակ հայտնեց, որ այժմ «Իմ տնտեսող քարտը» ծառայության միջոցով նրանք կարող են ստանալ դրամական պարգևավճար ամեն գործարքից, այլ կերպ ասած` ունենալ 2.5% զեղչ առևտրի և սպասարկման մեր բոլոր կետերում` անկախ տարվա եղանակներից և խանութում առկա զեղչերից:

«Մենք նաև ընդլայնելու ենք առևտրի ցանցը, որպեսզի հաճախորդներին հասանելի լինեն ավելի մեծ քանակությամբ խանութներ»,– ավելացրեց նա։

ՎՏԲ Հայաստան բանկը միջազգային թողարկված քարտերի թվով առաջատարն է։ Բանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոն, որը մրցունակ առավելություն է ապահովում Հայաստանի քարտերի շուկայում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img