Առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները պետք է ուղղել արդյունաբերության զարգացմանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներ միջոցները պետք է ուղղել արդյունաբերության զարգացմանը, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշեց եվրապարտատոմսերի թողարկումից ստացած միջոցներն ուղղել ռուսական կայունացող վարկի մարմանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։

«Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներն առաջին հերթին պետք է ուղղել Երևանի ՋԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը, ինչը թույլ կտա ցածր գնով էլեկտրաէներգիա մատակարարել բաշխիչ ցանցեր և նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառման սակագինը»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը։

Երևանի արդիականացված ՋԷԿ–ը` համակցված շարքի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկով, շահագործման է հանձնվել 2010 թվականի ապրիլին։ Երևանի նոր ՋԷԿ–ի սահմանված նոր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմայինը` 434.9 ԳՋ/ժ։ Հայաստանում հուլիսի 7–ից գործող էլեկտրաէներգիայի նոր սակագինը կազմում է 38 դրամ` բնակչության համար նախատեսված 1 կՎտ/ժ հաշվարկով։

Բացի այդ, ըստ Սաֆարյանի, միջոցների մի մասն անհրաժեշտ է ուղղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի ընդլայնմանը և պոչամբարի մշակմանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն, որը տեղակայված է Քաջարանում, Հայաստանի առաջատար լեռնահանքային ընկերությունն է: ԶՊՄԿ-ն շահագործում է պղնձի և մոլիբդենի հաստատված և կանխատեսված պաշարներով հանքավայրը:

Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավարն ընդգծեց, որ հզոր արդյունաբերական համալիրի առկայությունը լրացուցիչ մուտքեր կապահովի պետբյուջե, ինչը թույլ կտա նաև ապահովել ՓՄՁ–ի զարգացումը։

«Միջոցներն անմիջապես ՓՄՁ զարգացմանն ուղղելն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ տրամադրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են»,– ավելացրեց նա։

ՀՀ ԿԲ–ին կտրամադրվի 60 մլրդ դրամ (մոտ 148 մլն դոլար)` 7 տարի մարման ժամկետով և 7 տոկոս տոկոսադրույքով ՓՄԲ–ին վարկ տրամադրելու համար։ Նույն նպատակով մոտ 3,9 մլրդ դրամ (9,6 մլն դոլար) կտրամադրվի «Ներդրումներ ՓՄԲ–ին» վարկային կազմակերպությանը 11–12 տոկոս տոկոսադրույքով»։

Բացի այդ, ավելի քան 1,9 մլրդ դրամ (մոտ 4,7 մլն դոլար) կտրամադրվի Արտահանման ֆինանսական ապահովագրության գործակալությանը որպես կանոնադրական կապիտալ արվող ներդրում։

Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված 450 մլն դոլարը կուղղվի 500 մլն դոլարի ռուսական կայունացնող վարկի ժամկետից շուտ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։

Մնացած 25 մլրդ դրամը (մոտ 61,7 մլն դոլար) կուղղվի պետական պարտքի կառավարման և արտաքին ու ներքին պարտքի հարաբերակցության փոփոխմանը։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։ – 0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img