Wed, 30 July
36.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Daily Archives: Oct 15, 2013

Անելիք Բանկի «Հարսանեկան» վարկատեսակի պայմաններն ավելի մատչելի են դարձել

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Հարսանեկան» քարտային վարկի տրամադրման պայմանները` զգալի իջեցնելով վարկի տարեկան տոկոսադրույքը և ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Կոնվերս բանկը վերագործարկեց «Չարենցավան» մասնաճյուղը

Երեքշաբթի տեղի է ունեցել Կոնվերս բանկի «Չարենցավան» մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 15–ին NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայոււմ հոկտեմբերի 15–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Այս մասին են վկայում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալները։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 15–ին կազմել է 1 դոլարի դիմաց 407,75 դրամ

Հոկտեմբերի 15–ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 14–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,62 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,75 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 15–ին մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

ՓՄՁ-ն իր գրավչությամբ առաջին տեղում է Հայաստանի բանկային համակարգում. հետազոտություն

Փոքր և միջին բիզնեսն իր գրավչությամբ առաջին տեղում է Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ծրագրերում, երեքշաբթի Հայաստանի ՓՄՁ-ների վերաբերյալ հետազոտության շնորհանդեսի ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

NASDAQ ОМХ Արմենիա ՓԲԸ–ն հրավիրում է բոլորին այցելել ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան, կարևորելով Հայաստանի կապիտալի շուկայի մասին հանրային իրազեկվածության բարձրացումը, հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից։

Ամերիկացիները 200 մլրդ դոլար կտնտեսեն, եթե հրաժարվեն կանխիկ գումարից

Թեպետ էլեկտրոնային վճարումները հետզհետե ավելի մեծ տարածում են գտնում, այդուհանդերձ կանխիկ փողին հավատարիմ մնացողների թիվը չի պակասում։ Իսկ թղթադրամների և մանրադրամի օգտագործումը տարեկան ԱՄՆ–ի համար արժենում է մոտ 200 մլրդ դոլար, հայտնում է РБК daily–ն` հղում անելով Tufts University–ի հետազոտությանը։

ԴՀԾ–ն «Ռոսիա» բանկին թույլ է տվել հետ գնել Tele2 Russia–ի կեսը

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հավանության է արժանացրել ABR Investments B.V. ընկերության (աֆիլացված է «Ռոսիա» բանկի հետ)` Tele2 Russia–ի բաժնետոմսերի 10 տոկոսը ձեռք բերելու մասին միջնորդությանը, РБК–ին հայտնել են հակամենաշնորհային գերատեսչությունից։

ԱՄՆ–ի բյուջեի շուրջ բանակցությունները հետաձգելու պատճառով դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ

Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ երկուշաբթի առուվաճառքների ավարտին նվազել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կոնգրեսի բյուջետային խնդիրներով զբաղվող առաջնորդների միջև բանակցությունների ժամկետների տեղափոխման, ինչպես նաև եվրագոտու վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։