ԱՄՆ–ի բյուջեի շուրջ բանակցությունները հետաձգելու պատճառով դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ երկուշաբթի առուվաճառքների ավարտին նվազել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կոնգրեսի բյուջետային խնդիրներով զբաղվող առաջնորդների միջև բանակցությունների ժամկետների տեղափոխման, ինչպես նաև եվրագոտու վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է մինչև 80.29 կետ` մեկ օր առաջվա 80.37 կետի դիմաց։ Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մեկ եվրոյի դիմաց մինչև 1.3561 դոլար նախորդ առուվաճառքի ավարտին գրանցված 1.3543 դոլարի դիմաց։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը չի փոխվել` մեկ դոլարի դիմաց 98.58 իեն։

Նախօրեին Սպիտակ տունը հայտնել է բանակցությունների տեղափոխման մասին, որոնց, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, ինչպես նաև կոնգրեսի երկու պալատների խմբակցությունների առաջնորդներ` դեմոկրատներ Հարի Ռիդը և Նենսի Փելըսին, հանրապետական Միթչ Մակքոնելը։ Հանրապետականների կողմից բյուջեի ընդունումից հրաժարվելու պատճառով ԱՄՆ պետական հաստատությունները մասամբ փակվել են հոկտեմբերի 1–ից, իսկ նոր փոխառությունների վերաբերյալ պատժամիջոցների բացակայության պատճառով երկրին տեսականորեն դեֆոլտ է սպառնում հոկտեմբերի 17–ին։

«Այժմ փոխզիջում կարելի է սպասել ամեն րոպե, թեև մնում է ևս մեկ տարբերակ` պետպարտքի շեմին հասնել հոկտեմբերի 17–ին»,– MarketWatch–ը մեջբերում է Societe Generale Քիթ Ջուկսի (Kit Juckes) խոսքը։

Ամերիկյան արժույթի նկատմամբ եվրոյի դիրքի ամրապնդմանը նպաստել է նաև եվրագոտու վիճակագրությունը։ Արդյունաբերական արտադրության ծավալը գոտու 17 երկրներում ամսական կտրվածքով օգոստոսին աճել է 1 տոկոսով, բայց տարեկան կտրվածքով կրճատվել է 2.1 տոկոսով, միաժամանակ վերլուծաբանները կանխատեսում էին արտադրության 0.8–տոկոսանոց աճ հուլիսի համեմատ և 2.5–տոկոսանոց կրճատում տարեկան կտրվածքով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img