«Անելիք բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Տոնական» վարկատեսակի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Անելիք բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Տոնական» «Տոնական» վարկատեսակի պայմանները, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաճախորդների սպառողական կարիքները, այդ թվում ` տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու համար նախատեսված «Տոնական» վարկատեսակը բանկի կողմից ներդրվել է այս տարվա ապրիլին։

««Տոնական» վարկատեսակ ստանալու համար, ի տարբերություն Բանկի կողմից տրամադրվող «Հարսանեկան» և «Պարզ-Արագ» վարկերի` այս վարկատեսակի դեպքում պահանջվում են եկամուտը հավաստող փաստաթղթեր, սակայն դրա փոխարեն իջնում է վարկի տրամադրման տարեկան տոկոսադրույքը 2,5-3%-ով` ՀՀ դրամի և 1,5-2%-ով` ԱՄՆ դոլարի պարագայում: ՀՀ դրամի դեպքում գործում է 18,8%, ԱՄՆ դոլարի դեպքում` 14,8% տարեկան տոկոսադրույքը»,– ասաց «Անելիք բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Ջանինյանի խոսքով` «Տոնական» քարտային վարկերը տրամադրվելու են մինչև 10 տարի մարման ժամկետով և մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ առավելագույն գումարով Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից:

Բացի այդ, «Տոնական» վարկատեսակի վարկառուներին իրենց ցանկությամբ Բանկի կողմից որպես նվեր կտրամադրվի  նաև միջազգային 2 MasterCard կամ VISA GOLD քարտեր, որոնցով գնումներ կատարելիս հաճախորդները զեղչեր կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաև` արտերկրում»,- նշեց  նա։

 

«ԱնելիքԲանկ» ՓԲԸ–նստեղծվելէ 1990 թվականիհուլիսի 9–ին, գրանցվելէ 1991 թվականիհոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականիհոկտեմբերինբանկըստացելէՀՀԿԲթիվ 9 գլխավորարտոնագիր։Բանկի 100 տոկոսբաժնետերըլիբանանյան CreditBank–նէ։

Անելիք բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրի 63 000 սպասարկման կետում: ($1-ը` 405.71 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img