ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանները կկարողանան մասնակցել ավտոմեքենայի և 100 հազար դրամի 100 քարտերի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր բոլոր քարտապաններին ներկայացնում է հերթական աննախադեպ խաղարկությունը:

Այս անգամ բանկը խաղարկում է Nissan Micra մակնիշի ավտոմեքենա և 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտեր Երևան քաղաքի սիրված խանութներում գնումներ կատարելու համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Բանկի American Express, Visa, MasterCard կամ ArCa քարտերի քարտապաններ և նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նշված վճարային համակարգերի քարտերից որևէ մեկով կկատարեն նվազագույնը 100 000 ՀՀ դրամի վճարային գործարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կմասնակցեն Nissan Micra մակնիշի ավտոմեքենայի և 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերի խաղարկությանը։

Խաղարկությունը կկայանա 2014 թվականի հունվարին և  կանցկացվի պատահականության սկզբունքով, և հաղթողներին ընտրելու են հենց բանկի հաճախորդները:

Վճարային գործարքների շեմը հաղթահարած քարտապանների անունները պարունակող թերթիկները լցվելու են բանկի նորաբաց «Նոր Նորք» մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ:  Մի քանի օրերի ընթացքում Բանկի այցելուների կողմից արկղից դուրս են բերվելու 101 քարտապանների անուններ, որոնց միջև էլ անցկացվելու է մրցանակների խաղարկությունը:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից,  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցում:

«Այսպիսով` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն նոր տարին սկսել յուրօրինակ անակնկալներով:

Խաղարկության պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով www.cards.acba.am կայք»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-Ն.Ա,

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ Այս տարվա հունիսի 30–ի դրությամբ բանկը մենատնտեսների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է։

Բանկի ակտիվները սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 263,9 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 6,68 տոկոսի աճ), պարտավորությունները` մոտ 211 մլրդ դրամ (6,32 տոկոսի աճ), կապիտալը` 52,8 մլրդ դրամ (8,17 տոկոսի աճ)։ Վարկային ներդրումները կազմել են 167,5 մլրդ դրամ (5,19 տոկոսի աճ), իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 112,4 մլրդ դրամ (22,63 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30,19 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img