Անելիք բանկը 2-3 անգամ իջեցրել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի սակագները

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը նոյեմբերի 1-ից հատուկ ակցիայի շրջանակում կտրուկ իջեցրել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով իրականացվող դրամական փոխանցումների սակագները` դրանք դարձնելով առավել մատչելի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, հաճախորդները նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կարող են արտերկրում գտնվող իրենց հարազատներին փոխանցել կամ նրանցից ստանալ  դրամական միջոցներ ԱՄՆ դոլարով և եվրոյով նախկին 3%-ի փոխարեն 0,5-ից-0,9% տոկոսադրույքով:

Միաժամանակ ռուսական ռուբլով կատարվող փոխանցումների համար նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախկին 2%-ի փոխարեն կգործի 0,5-ից-0,9% սակագին:

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը,  «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը, լինելով հայկական առաջին համակարգն ամբողջ աշխարհում, ավելի քան 15 տարի շարունակում է իրականացնել դրամական փոխանցումներ աշխարհի շուրջ 100 երկրում։

«Վստահ եմ, որ սակագների նման կտրուկ իջեցումը կնպաստի դրամական բազմաթիվ համակարգերի շարքում «Անելիք»-ի մասսայականացման ավելացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ իրականացվում են փոխանցումներ»,- ասել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img